Հոգեբանական մանիպուլյացիան սոցիալական, հոգեբանական ներգործություն, սոցիալ-հոգեբանական ֆենոմեն, ձգտում փոխել այլ մարդկանց ընկալումը կամ վարքագիծը թաքնված, կեղծ կամ բռնի գործելակերպով Որպես կանոն՝ այդ մեթոդները հիմնվում են մանիպուլյատորի հետաքրքրությունների վրա, ուստի կարող են համարվել շահագործող, անարդար և էթիկայի նորմերից դուրս։ Հոգեբանական գրականության մեջ մանիպուլյացիա տերմինը ունի երեք նշանակություն։ Առաջինն ամբողջությամբ փոխառված է տեխնիկայից և հիմնականում կիրառվում է ինժեներական հոգեբանության և աշխատանքային հոգեբանության մեջ։ Երկրորդ իմաստը փոխառված է բարոյագիտությունից (էթոլոգիա). այստեղ մանիպուլյացիայի տակ հասկանում ենք «կենդանիների կողմից շրջակա միջավայրի բաղադրիչների ակտիվ տեղաշարժը, առավելապես դիմացի, ավելի հազվադեպ՝ հետին վերջույթների մասնակցությամբ, ինչպես նաև այլ ազդակների»։ Այս երկու իմաստներով «մանիպուլյացիա» տերմինը կարելի է հանդիպել հոգեբանական գրականության մեջ, սկսած 20-ական թվականներից։ Իսկ 60-ական թվականներից այն սկսեց կիրառվել նաև երրորդ իմաստով, այս անգամ փոխառված քաղաքագիտական աշխատանքներից։
Оставьте комментарий