Գրիգոր Զոհրապի “Այրին” նորավեպը մի կնոջ մասին է, ում ամուսինը` Մարտիրոսը լքել է ընտանիքը և մեկնել Պոլիս աշխատելու: Սովորաբար այրի անվանում են այն կնոջը՝ ում ամուսինը մահացած է: Այս վեպում Մարտիրոսը չի մահանում, սակայն լքում է ընտանիքը և այլևս չի վերադառնում: Ամեն օր Մարտիրոսի կինը գնում է այն վայրը, որտեղից ճանապարհել էր ամուսնուն, այն հույսով, որ ամուսինը կվերադառնա, բայց նա այդպես էլ չի վերադառնում: Թեև Մարտիրոսը չէր մահացել, նրա ընտանիքը իրեն մահացած էր համարում, ահա թե ինչու է Զոհրապը այս նորավեպի համար ընտրել հենց այս վերնագիրը:

Իմ կարծիքով Զարդարը վախենում և ամաչում էր հասարակությունից, դրա համար էլ իր հանդեպ հավատարիմ չէր: Կինը հավատարիմ էր հասարակությանը, նա հիշում էր իր ամուսնուն , սպասում էր նրան, բայց արդյո՞ք սիրում էր,կամ սիրել էր: Նույնիսկ լավ չէր ճանաչում ամուսնուն: «Հարցնողներուն ա՛լ չէր ըսեր, որ ամուսնացած է»: Երևի հասել էր մի կետի, որտեղ իր համար ամեն ինչ մեկ էր, ամեն բան անգույն էր: Բայց չի նշանակում, թե հավատարիմ էր: Հավատարմությունը վանդակում լինել չի, հավատարմությունը փակուղին չի, հավատարմությունը քո ընտրության հնարավորությունն է, հավատարմությունը անդավաճանությունն է: Կարծում եմ՝ նրանք չեն սիրել իրար, նրանց սերը փոխադարձ չի եղել, ուրեմն կինը չի դավաճանել ամուսնուն: Նա գնացել էր Պոլիս աշխատելու: Ամեն տեղ գայթակղություն էր, նա միայնակ էր, իսկ անբարոյական աղջիկները փորձում էին գերել նրան: Այսպիսով Մարտիրոսը անդունդն է ընկնում:

Ես այս նորավեպից հասկացա, որ ծանր սոցիալական պայմանները ստիպում են տան տղամարդկանց հեռանալ իրենց ընտանիքից ՝ հենց նույն ընտանիքին ապահովելու համար, բայց ժամանակը անցնում է ՝ մոռացվում է և՛ ընտանիքը , և իր հետ կապված խնդիրները:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы