Տեքստ
Երեք հարյուր հիսունվեց թվականին գարնանային արևոտ մի օր Եփեսոսի խորդուբորդ փողոցներում հանկարծ լսվեցին սրտապատար բացականչություններ
Օգնեցեք ժողովուրդ Արտեմիսի տաճարն այրվում է։
Իրոք կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ մույթերը ժանեկազարդ խոյակները մարդկային քանքարի ստեղծած հրաշալիքը փրկել այլևս անհնար էր։
Այդ ժամանակ Եփեսոսում ապրում էր անօրեն ու ողորմելի մի մարդուկ Հերոստրատ անունով։ Սա ոչ մի լուրջ գործով չէր զբաղվում վատնում էր հորից մնացած ունեցվածքը և ամբողջ օրը նստած անգործությունից հորանջում ու ձանձրանում էր։ Նա սակայն փառատենչ էր ու սնապարտ։ Բնությունն ինձ չի շնորհել ոչ փիլիսոփայական խորաթափանցություն ոչ բանաստեղծական քանքար ոչ զորավարի ձիրք որոնցով մտնեի պատմության մեջ։ Իսկ ես անմահություն եմ տենչում ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուրթերին խորհում էր այդ սինլքորը։
• Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
• Մեկնաբանիր կետադրությունդ։
• Որոշիր, թե բարձրաքանդակ, բանաստեղծական, մտնեի բառերը քանի բաց և քանի փակ վանկ ունեն։
բարձրաքանդակ-բար+ձրա+քան+դակ-12 տառ
բանաստեղծական-բա+նաս+տեղ+ծա+կան-13 տառ
մտնեի-մըտ+նեի-5 տառ
• Որոշիր, թե երեք, արևոտ, ողորմելի, նստած բառերը քանի տառ և քանի հնչյուն ունեն։
երեք-ե=յե
արևոտ-և-եվ
ողորմելի-ո=վօ
• Տեքստից գտիր մեկական ու, ի, ը ձայնավորների և յա երկհնչյունի հնչյունափոխությամբ բառ։
• Տեքստից գտիր անհարթ, խժռել, որմնասյուն, տաղանդ, մտածել բառերի հոմանիշները։
Անհարթ-խորդուբորդ
խժռել-լափել
Որմնասյուն-վանդակորմ
տաղանդ-կարողություն
մտածել-խորհել
Оставьте комментарий