1. Մեր հանրապետությունում գործող ի՞նչ կուսակցություններ գիտեք:
Ուսումնասիրեք ԱԺ-ում մանդատ ունեցող կուսակցությունների ծրագրերը և ներկայացրեք, ձեր կարծիքով, կարևոր հիմնադրույթները:
2. Ի՞նչ է քաղաքական գիտակցությունը, ինչո՞վ է այն կարևոր քաղաքական համակարգում:
3. Ինչպիսի՞ն է ձեր քաղաքական գիտակցությունը և քաղաքական ակտիվության աստիճանը։
1․ «Քաղաքացիական Պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Բարգավաճ Հայաստան», «Հանրապետություն», «Ժառանգություն», «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք», «Հայաստանի Եվրոպական Կուսակցություն», «Օրինաց Երկիր», «Ժառանգություն» և այլն։
2․ Քաղաքական գիտակցությունը քաղաքականության արտացոլումն է մեր մտքերում, որի մեջ ներառված են մեր քաղաքական համոզմունքները, քաղաքականության հանդեպ վերաբերմունքը, դիրքորոշումը քաղաքական հարցերում և այլն։
Քաղաքական գիտակցությունը կարևոր է, քանի որ այն քաղաքական համակարգում ունի մեծ նշանակություն տարբեր ոլորտներում։ Մարդիկ իրենց քաղաքական դիրքորոշումը ձևավորում են սեփական քաղաքական գիտակցության հիման վրա, արդյունքում՝ սկսում գործել քաղաքական դիրքորոշմանը և համոզմունքներին համապատասխան։ Օրինակ՝ մարդիկ քաղաքական գիտակցություն ձեռք բերելիս հասկանում են քաղաքական իրադարձությունների, երևույթների բուն էությունը, սեփական վերաբերմունքը դրանց հանդեպ և այլն, հետո նրանք գնահատում են աշխարհում կատարվող քաղաքական իրադարձությունները, սեփական համոզմունքներն ու արժեքները, տարբեր հայտարարությունները և այլն։ Այս ամենի արդյունքում անհատը սկսում է իր խոսքով կամ գործունեությամբ համապատասխանել սեփական քաղաքական գիտակցությանը, դրանով էլ՝ քաղաքական դիրքորոշմանը։
Քաղաքական ոլորտում զբաղվածություն ունեցող մարդիկ, որոնք ցանկանում են մեծ ուժ և իշխանություն, ըստ իս, պետք է լիովին հասկանան, թե ինչպես է ընթանում այս գործընթացը, քանի որ անհատների մտքերի լավ կառավարման շնորհիվ նրանք կարող են ապահովել ցածր քաղաքական գիտակցություն՝ այդպիսով հասնելով իրենց նպատակին։ Ստացվում է, որ քաղաքական գիտակցությունը կարևոր դեր կարող է ունենալ հատկապես իշխանության ձևավորման հարցում։
3․ Քաղաքական գիտակցության առումով ես կարող եմ ինձ համարել ավելի գիտակից, քան շատերը՝ հաշվի առնելով այն, որ քաղաքական իրադարձության մասին տեղեկանալիս ես անմիջապես նախաձեռնում եմ դրա վերլուծությունը և գնահատումը։ Եթե տվյալ իրադարձությունը մեծ հետաքրքրություն կամ հարցեր է առաջացնում ինձ մոտ, միշտ նախաձեռնում եմ ընկերներիս հետ տվյալ հարցի քննարկումը՝ փորձելով հասկանալ, թե ինչ դեր ունի/կունենա տվյալ իրադարձությունը իմ երկրում կամ աշխարհում։ Այնուամենայնիվ, վերջերս ես քաղաքական իրադարձություններին այնքան էլ չեմ հասցնում հետևել և կորցրել եմ հետաքրքրությունս դրանց հանեպ։
Քաղաքականապես ես այնքան էլ ակտիվ չեմ։ Չնայած որ շատ իրադարձությունների և իմ համոզմունքների մեջ բավականին խորանում եմ, դրա մասին տեղեկանում եմ կա՛մ միայն ես, կա՛մ նեղ ընկերական շրջապատս։ Ստացվում է, որ ես հազվադեպ եմ արտահայտում դիրքորոշումս կամ կարծիքս քաղաքական ոլորտի որևէ իրադարձության վերաբերյալ։
Ես չեմ համարում, որ իմ քաղաքական գիտակցությունն այնքան բարձր է, որ ինձ կարողանամ թույլ տալ աջակցել որևէ քաղաքական ուժի, դառնալ որևէ քաղաքականապես ակտիվ խմբի անդամ, իսկ անմիջականորեն քաղաքական ոլորտում դեռևս չեմ կարող իմ դերն ունենալ տարիքիս բերումով։ Այնուամենայնիվ, հաճախ եմ մտածում այն մասին, որ ապագայում դժվար թե ցանկություն ունենամ չարտահայտվել քաղաքական ոլորտի թեմաների վերաբերյալ և անգամ վերլուծում եմ իմ՝ հետաքրքրություններիցս մեկի ոլորտում նախարար դառնալու կարողությունն ու հնարավորությունը։
Оставьте комментарий