Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո, Իտալիան գրավվեց Օստգոթերի կողմից, այնուհետև 6-րդ դարում կարճ ժամանակով վերանվաճվեց բյուզանդական կայսր Հուստինիանոս Ա-ի կողմից։ Նույն դարի վերջում Գերմանական ժողովուրդների՝ Լանգոբարդների ներխուժումը թուլացրեց Բյուզանդական վերահսկողությունը (Ռավեննայի էկզարխություն) և մոտ 1300 տարի թերակղզու քաղաքական միասնությանը վերջ տրվեց։ Հետագայում՝ 8-րդ դարում, Լոմբարդական թագավորությունը միացվեց Կառլոս Մեծի Ֆրանկական թագավորությանը։ Նաև ֆրանկներն օգնեցին Իտալիայի կենտրոնում ձևավորել Պապական մարզեր։ Մինչ 13-րդ դարը, իտալական քաղաքականությունում գերիշխող էր Սրբազան Հռոմեական կայսրության և Վատիկանի միջև հարաբերությունները․ դրա հետ մեկտեղ շատ իտալական քաղաք-նահանգներ ճյուղավորվում էին՝ գվելֆեր և գիբելինների կամ գվելֆեր և գիբելինների։

Գերմանական կայսրն ու Հռոմի պապը դարձան միջանադարյան Եվրոպայի համընդհանուր ուժ։ Ինչևէ, ինվեստուրայի համար վիճաբանությունը (երկու ծայրահեղական հայացքների կոնֆլիկտ, թե արդյոք աշխարհիկ մարդիկ՝ ինչպիսին թագավորներն են, կոմսերը կամ դուքսերն ունեն որևէ օրինական դեր եկեղեցական պաշտոնների նշանակամնա գործում) ու Իտալիայի հյուսիսում գվելֆերի և գիբելինների միջև բախումը հանգեցրեցին կայսերական-ֆեոդալական համակարգի անկմանը, որտեղ քաղաք-պետությունները ստացան անկախություն։ Հենց այդ քաոսային դարաշրջանում իտալական քաղաքներում ի հայտ եկան հատկանշական ինստիտուտներ, միջնադարյան կոմունաներ։ Հաշվի առնելով ծայրահեղ տարածքային ընդհարումներով իշխանության վակումը և Կայսրության և Պապական մարզի պայքարը, տեղի կոմունաները փնտրում էին օրենքի հաստատելու ինքնավար ուղիներ։ Ինվեստուրայի վիճաբանությունը վերջապես կայունացվեց Վորմսի համաձայնագրով։ 1176 թվականին քաղաք- պետությունների միավորմամբ Լոմբարդական միությունը հաղթեց գերմանական կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսին՝ Լենանոյի ճակատամարտում, այդպիսով ապահովելով արդյունավետ անկախություն Իտալիայի բազմաթիվ հյուսիսային և կենտրոնական քաղաքների համար։

Ափամերձ և հարավային տարածքներում, հանրապետություններն աճելով վերջ ի վերջո գերիշխող էին Միջերկրական ծովում և ունեին առևտրական ուղիների մենաշնորհ Արևելքում։ Նրանք անկախ տալասոկրատիկ քաղաք-պետություններ էին, չնայած նրանց մեծամասնությունը ծագում էին Բյուզանդական կայսրությանը պատկնող տարածքներից։ Բոլոր այդ քաղաքներն իրենց անկախության ընթացքում ունեին ղեկավարման նման համակրգ, որտեղ առևտրական դասակարգն ուներ զգալի ուժ։ Չնայած, գործնականում նրանք օլիգարխիկ էին և քիչ էին նման ժամանակակից ժողովրդավարությանը, հարաբերական քաղաքական ազատությունը նպաստեց ակադեմիական և գեղարվեստական առաջխաղացմանը։
Չորս առավել նշանավոր ծովամերձ պետություններից էին՝ Վենետիկը, Ջենովան, Պիզան և Ամաֆին։ Վենտիկն ու Ջենովան Եվրոպայի առևտրական դարպասներն էին՝ արևելքի համար և արտադրում էին ապակի, մինչ Ֆլորենցիան մետաքսի, բրդի, բանկերի և զարդերի մայրաքաղաքն էր։ Հարստությունը, որը բերում էի Իտալիային այդպիսի աշխատանքը, նշանակում էր, որ լայն հասարակական և մասնավոր գեղարվեստական նախագծերը կարող էին լինել պատվիրված։ Հանրապետությունները դժվարությամբ մասնակցեցին Խաչակրաց արշավանքներին՝ ապահովելով աջակցություն, հատկապես օգտագործելով քաղաքական և առևտրական հնարավորությունները։ Իտալիան առաջինը զգաց մեծ տնտեսական փոփոխությունները Եվրոպայում, որը հանգեցրեց առևտրական հեղոփոխության․ Վենետիկի հանրապետությունը կարողացավ հաղթել Բյուզանդական կայսրությանը և ֆինանսավորել Մարկո Պոլոյի ճամփորդությունը դեպի Ասիա․ Իտալիայի քաղաքներում հիմնվեցին առաջին համալսարանները և գիտնական Թովմա Աքվինացին ստացավ միջազգային ճանաչում, Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենն իտալիան դարձրեց քաղաքական-մշակութային կենտրոն, որը ներառում էր Սրբազան Հռոմեական կայսրությունը և Երուսաղեմի թագավորությունը․ կապիտալիստական և բանկային ընտանիքները տեղափոխել են Ֆլորենցիա, որտեղ Դանթեն և Ջոտտո դի Բոնդոնեն ազդեցիկ էին շուրջ 1300 տարի։
Оставьте комментарий