Սննդային շղթաներ

Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով, իսկ գիշակեր (լեշակեր) կենդանիները՝ գիշատիչներով։ Ստացվում է, բույսերում կուտակված էներգիան սննդի միջոցով փոխանցվում է գիշակերներին։ Նույն տարածքում բնակվող կենդանիներն ու բույսերը սերտորեն կապված են սննդի և էներգիայի հոսքերով։ Այդ փոխադարձ կապերն էլ առաջացնում են սննդային շղթաներ։ Սննդային շղթայի օրինակներ կարելի է տեսնել ամենուրեք։

  • բույս – խոտակեր կենդանի
  • բույս – խոտակեր կենդանի – գիշատիչ
  • բույս – խոտակեր կենդանի – առաջնային գիշատիչ – երկրորդային գիշատիչ

Պարտեզի էկոհամակարգում, օրինակ, թիթեռների թրթուրները սնվում են կաղամբով։ Այդ բույսի տերևներում ամփոփված էներգիան փոխանցվում է թրթուրներին։ Եթե կեռնեխը սնվի այդ թրթուրներով, ապա վերջիններիս մեջ պարունակվող էներգիան կփոխանցվի նրան։ Այսպիսով, կաղամբը, թրթուրը և կեռնեխը կապված են էներգիայի մեկ ընդհանուր հոսքով և առաջացնում են սննդային շղթա։ Այս դեպքում սննդային շղթան բաղկացած է 4 օղակից։ Սննդային շղթայում կարող է լինել նաև ընդամենը 3 օղակ, ինչպես, օրինակ, բույսը և դրանով սնվող կենդանին։ Եթե մի տեսակի գիշատիչները սնվում են մյուսներով, ապա շղթան կարող է ունենալ 4–5 օղակ։ Իրականում սննդային շղթաները շատ ավելի բարդ են։ Դրանցից շատերը հատվում են և առաջացնում խճճված սննդային ցանցեր, որոնցով փոխկապված են բոլոր կենդանի էակները։ Սննդային շղթայում կենդանիների և բույսերի թվի փոփոխությունը (օրինակ՝ շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով) կարող է վնասել շղթայի մնացած մասերը։ Մարդն իր գործունեությամբ հաճախ խախտում է բնական սննդային շղթաները, ինչը կարող է հանգեցնել էկոհամակարգի հավասարակշռության խախտման։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы