Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը

Պետական իշխանությունների բաժանման ուսմունքը զարգացրել է Շառլ Մոնտեսքյոն։ Ըստ պետական իշխանությունների բաժանման հիմնախնդրի, պետությունը ոչ թե ամբողջական հաստատություն է, այլ օրենսդիր, գործադիր և դատական ֆունկցիաները միմյանցից անկախ իրականացնող մարմինների միություն։

Իշխանություններ բաժանման գլխավոր նպատակներն են ազատության և օրինականության ապահովումը, իշխանության չարաշահումների ապահովումը։

Օրենսդիր իշխանությունը իրականացնում է Ազգային ժողովը, որը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով:

Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը Կառավարությունն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Դատական իշխանությունը իրականացնում է ՀՀ-ում արդարադատության գործընթացը` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: 

Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:

Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը, որը անկախ պետական մարմին է՝ կազմված տասն անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, ևս հինգին՝ Ազգային ժողովը:

Ըստ իս, կառավարման յուրաքանչյուր մարմին ունենալով իր ուրույն գործառույթները և դրանք նպաստավոր կիրառելու դեպքում բարձր գնահատման է արժանանում։ Պլանավորումը կառավարման գործընթացի գործելու և զարգանալու նպատակների հիմնավորումն ու ընտրությունն է և դրանք ձեռք բերելու միջոցները մատնանշելը։ Կազմակերպումն այն գործառույթն է, որը կոչված է ապահովելու պլանը (խնդիրը) կատարելու պայմանները։ Հսկողությունը կառավարման կարևոր գործառույթներից է, որի նպատակը գործի իրական վիճակի մասին մշտապես տեղեկատվություն տրամադրելն է:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы