Լեոպոլդո Լուգոնես․ Աղե արձանը

Ստեղծագործությունը մի վանականի մասին է, ում անունը Սոսիստրատ էր, և նա ազգությամբ հայ էր։ Նա բոլորից առանձնացված էր ապրում, սնվում էր աղավնիների բերած պտուղներով, օրվա ընթացքում 15 ժամ աղոթում էր։ Մի օր մի ուխտագնաց, որն իրականում սատանան էր, Սոսիստրատին պատմում է մի աղե արձանի մասին, նշելով, որ այդ արձանը կենդանի է, և դա կնոջ մարմին է։ Սոսիստրատի մոտ ցանկություն է առաջանում այդ կնոջն ազատելու, սակայն երկար մտորում է։ Հանկարծ մի օր նրա երազին գալիս է մի հրեշտակ և ասում, որ այդ կնոջն ազատի։ Սոսիստրատը որոշում է գնալ այդ քայլին։ Գնում է ավերված քաղաք և տեսնում աղե արձանը։ Ազատում է այդ կնոջը և ցանկանում իմանալ, թե այդ կինն ինչ էր տեսել շրջվելու պահին, սակայն կինը չի ցանկանում պատասխանել, ասելով, որ Աստված քեզ կպատժի, սակայն Սոսիստրատը դրդում է նրան պատասխանել։ Երբ Սոսիստրատն իմանում է, թե ինչ էր տեսել կինը, անշնչացած ընկնում է գետնին և մահանում։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы