Ստեղծագործության գլխավոր իմաստը այն է, որ սերը հավերժական է: Նույնիսկ եթե դու կորցնես հարազատներիդ ու քեզ տանեն ուրիշ ընտանիք միևնույն է դու երբեք չես մոռանա քո հին ընտանիքը՝ ծնողներիդ, եղբայրներիդ և քույրիկներիդ: Ինչքան էլ քեզ այդ նոր ընտանիքում լավ վերաբերվեն միևնույն է, չէ, որ նրանք չեն կարողանա փոխարինել քո իրական ծնոներին, ճիշտ է դու նրանց կնդունես, որպես քո նոր ընտանիք, բայց նրանք երբեք չեն կարողանա զբաղեցնել քո հին ընտանիքի տեղը:Այ դա է կոչվում հավերժական սեր, նույնիսկ եթե քո սիրելի մարդը քեզ հետ չէ հիմա, ու դու գիտես, որ նա չի վերադառնա, բայց շարունակում ես հավատալ, սպասել, երազել, որ ընդամենը մի րոպե հետո դուռը կարող է բացվել և այդ մարդը ներս կմտնի ու կգրկի քեզ շատ ամուր: Այ դա է կոչվում հավերժական սեր, երբ տղան գնում է բանակ նրա սիրած աղջիկը, ով իրոք սիրում է տղային կսպասի, ինչքան, որ պետք է միայն, թե նա գա: Իմ կարծիքով դա է հավերժական սերը, երբ դու պատրաստ ես սպասելու թեկուզ հավերժ միայն, թե քո սիրած էակը գա:
Оставьте комментарий