կոմպլեքս

Այս հասկացությունը հոգեվերլուծություն է մտցրել Կարլ Գուստավ Յունգը. Դեռևս նրանից առաջ Զիգմունդ Ֆրոյդը բնութագրել է բարդույթը, որպես «պատկերացումների խումբ՝ կապված միևնույն աֆեկտով», սակայն նա ամենայն հավանականությամբ այսպիսով չէր տալիս սահմանում հոգեբանական բարդույթին և չէր էլ փորձում ներմուծել նոր հասկացություն, այլ միայն օգտվում էր արդեն գոյություն ունեցող ուրիշ տերմիններից։

Առօրյա-խոսակցական նշանակությամբ հոգեբանական բարդույթ հասկացությունը ունի բացասական ենթատեքստ և օգտագործվում է մարդու հոգում «հիվանդ տեղի» նկարագրման համար, որին վնասելը կարող է պատճառ հանդիսանալ ոչ ադեկվատ պահվածքի, օրինակ ագրեսիայի կամ ինքնամփոփության։ Նույն կերպով բարդույթ հասկացությունը նույնացվում է թերարժեքության բարդույթի։ Պետք է հասկանալ, որ գիտության կողմից կիրառվող հասկացությունը շատ ավելի լայն է. բարդույթ կարող է առաջանալ ցանկացած աֆեկտի շուրջ, այդ թվում նաև դրական, որի հետևանքով այդ բարդույթի հետ կապված ռեակցիաները նույնպես կլինեն դրական։ Որպես օրինակ կարելի է բերել սիրահարված մարդու ռեակցիան այն ամենին, ինչը կապված է իր սիրահարության օբյեկտի հետ. սա նույնպես բարդույթ է։ Բացասական ենթատեքստի առաջանալը, հնարավոր է, կապված այն բանի հետ, որ հոգեբանությունը մարդկանց մեծամասնության մոտ ասոցացվում է միայն հոգեբանական խնդիրների լուծման հետ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы