Թեման՝ Քաղաքագիտության ուսումնասիրության առարկան /դաս-քննարկում/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ի՞նչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը։

Քաղաքականությունը, դա հասարակագիտություն առարկայի մի մասն է, որն ավելի խորացված ուսումնասիրում է քաղաքական հարցերը, ազգային ու միջազգային քաղաքականության ու քաղաքական մտածողությունը և նպատակները։ Քաղաքագիտությունը ուսումնասիրում է պետության խնդիրները, քաղաքական իշխանությունը, ընտրությունները, գաղափարները, լուծումները և օրենքները։ Քաղաքատիտությունը իր մեջ ներառում է նաև քաղաքական հոգեբանություն, փիլիսոփայություն և այլն։ Առարկան իրենից ներայացնում է քաղաքական գիտության բացահայտում, հետազոտություններ, նախագծեր, հոդվածներ։ Դրանց շնորհիվ մենք կարող ենք պատկերացում կազմել քաղաքական կյանքի, օրենքների, խնդիրների և դրանց համապատասխան լուծումների մասին։

2․ Բացատրե՛ք «քաղաքականություն» և «քաղաքագիտություն» տերմինները։

Քաղաքագիտություն, դա գիտություն է, որը ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական, քաղաքական և իշխանական կառույցների հետ, ուսումնասիրում է քաղաքական խնդիրները, օրենքները և քաղաքական այլ տարրեր։ Իսկ քաղաքականությունը, դա ազգային ժողովն է, պատգամավորները, քաղաքական գործիչները, քաղաքական խնդիրներ լուծելը, օրենքներ գրելը, քննարկելը, նախագահը, վարչապետը, քաղաքապետը, նրանց գործունեությունը և այլն, խնդհանուր վերցրած կոչվում է քաղաքականություն։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы