Հերոսի մասին փաստն այն է, որ Աբու-Լալա Մահարին իրոք եղել է արաբ բանաստեղծ, ապրել է 10-րդ դարում, և որ նրա դամբանաքարի վրա գրված է եղել. «Իմ հայրը իմ դեմ մեղանչեց , սակայն չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ»:

: Եղել է բացառիկ ունակությունների  տեր  անհատ.  իմացել  է  բերանացի  ողջ  Ղուրանը  և  հարյուրավոր  այլ գրքեր, իր գրվածքները պահել է մտքում և թելադրել է մերձավորներին: Գրքերը, որ նրա  համար բարձրաձայն  ընթերցում

էին (նա կուրացել էր ծաղիկ հիվանդության հետևանքով), նա հիշում  էր  ամենը  ծայրից  ծայր:  ԱլՄահարրին  ճշմարիտ մի «գերմարդի»  կերպար  էր,  որը  տիրապետում  էր «իր  ժամանակի բոլոր գիտելիքներին»: Արդեն 20 տարեկանից նա ճանաչված բանաստեղծ էր և հեղինակավոր սուֆի փիլիսոփա:

«Աբու- Լալա Մահարին» ունի ներքին սյուժե և գործողություն: Պոեմի ութ սուրահներում յուրահատուկ ձևով սյուժեն զարգանում է՝ հենվելով զգացումների ներքին շարժման վրա:
Պոեմն ամբողջությամբ յուրահատուկ վեճ է աշխարհի հետ: Յուրաքանչյուր սուրահում այդ վեճն ընդունում է ուրույն երանգներ, զգացումների ու խոհերի հոսանքին խառնվում են նոր վտակներ:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы