1․ Որո՞նք են պետության հատկանիշները։
Ժամանակակից պետությունը, որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ, հասարակաության վրա էական ազդեցություն ունեցող կազմակերպություն, հասարակական, քաղաքական մյուս ինստիտուտներից տարբերվում է 3 հիմնական հատկանիշներով:
Տարածք: Դա այն տարածքն է, այն վայրը, որտեղ գործառնում է պետությունը, գործում են մարդկանց վարքագիծը սահմանափակող և կարգավորող օրենքները: Ընդ որում պետության տարածքր կարող է մեծ կամ ձոքր լինել, բայց դա նշանակություն չունի:Մեծ ու փոքր տարածք ունեցող բոլոր պետությունները միջազգային հարաբերությունների իրավահավասար սուբյեկտներ են: Իշխանության գլխավոր խնդիրներից մեկը պետության սահմանների, նրա տարածքային ամբողջականության պաշտպանումն է:
Բնակչություն: Բնակչությունը մարդկանց զանազան միավորումների, էթնիկական խմբերի, ազգերի ընդհանրությունն է, որը բնակվում է բոլորի համար ընդհանուր և միասնական պետության տարածքում և ենթարկվում պետական իշխանությանը: Բնակչությունը պետության առաջացման, գոյության անհրաժեշտ, բայց ոչ բավարար տարր է: Այս կամ այն տարածքը կամ նրանում բնակվող մարդկանց բազմությունը պետություն են դառնում միայն այն դեպքում, եթե նրանց միջև հաստատվում է պետական իշխանություն: Մարդկանց այդ բազմության ընդհանուր ենթարկումն իշխանությանը պետության ամբողջականաության կարևոր պայմանն է:
Իշխանություն: Պետություն ստեղծելու և պահպանելու համար տարածքի ու բնակչության հետ միասին պետք է լինի նաև իշխանություն, որը պետության կարևորագույն տարրն է, հատկանիշը: Առանց իշխանության չի կարող լինել պետություն: Պետությունը հրապարակային իշխանության հատուկ կազմակերպություն է, որը հասարակության բոլոր անդամների համար ավելի բաց և թափանցիկ է, քան նրա մնացած մասերը: Պետությունը նաև ինքնիշխան կազմակերպություն է, հասարակության այն մասը, որը տիրապետում է էական, մեծ ինքնիշխանության, քան նրա մյուս բոլոր մասերը: Վերջինս ենթադրում է նաև, որ մյուս պետությունները իրավունք չունեն միջամտելու նրա ներքին ու արտաքին գործերին: Պետությունն իր տարածքի առանձին քաղաքացիների, խմբերի ու կազմակերպությունների նկատմամբ ունի իշխանական լիազորությունների և օրենքով սահմանված հարկադրանքի մենաշնորհ:
2․ Ինչպե՞ս է պետությունը կարգավորում հասարակական կյանքը։
3. Որո՞նք են պետական իշխանության հատկանիշները։
Պետական իշխանությունը պետության ընդունակությունն է ազդել մարդկանց վարքագծի վրա և նրանց ենթարկել իր կամքին։ Պետական իշխանության հատկանիշներն են․
- Պետական իշխանությունը համընդհանուր, համապարտադիր և ինքնիշխան է։
- Պետական իշխանությունն իրականացվում է համոզման և հարկադրանքի եղանակներով։
- Պետական իշխանությունը հանրային իշխանություն է։
- Պետական իշխանությունը պետք է լինի լեգիտիմ։
4.Պետության ինքնիշխանությունը դրսևորվում է նաև իրավունքներում, որոնք իրականացնում են պատության մարմինները։ Այդ իրավունքներն են ՝ օրենքները հրապարակելու իրավունքը , պտեության խորհրդանիշները՝ զինանշանը, հիմնը, դրոշը, որոշելու իրավունքը, դրամական միավոր ունենալու իրավունքը, հարկեր սահմանելու իրավունքը, պատերազմի և խաղաղության իրավունքը, դիվանագիտական ներրկայացչության իրավունք, միջպետական միությունների մեջ միավորվելու իրավունք և այլն։
Оставьте комментарий