Բնական ռեսուրսների շահագործում, բնական ռեսուրսների օգտագործումն է տնտեսական աճի համար՝ երբեմն նաև շրջակա միջավայրիվատթարացման հաշվին։ Այն ի հայտ է եկել 19-րդ դարում՝ արդյունաբերական մասշտաբով, քանի որ հումքերի (օրինակ՝ հանքարդյունաբերություն, շոգեքարշի արտադրություն և մեքենաշինություն) արդյունահանումն ու վերամշակումը զարգացել էին ավելի շուտ, քան եղել է նախաարդյունաբերական տարածքը։  20-րդ դարում էներգիայի սպառումն արագորեն աճեց։ Այսօր աշխարհի էներգիայի սպառման մոտ 80%-ը ապահովվում է հանածո վառելիքի արդյունահանմամբ, որը բաղկացած է նավթից, ածուխից և գազից։ Մարդկանց կողմից շահագործվող չվերականգնվող ռեսուրսներ  են նաև  օգտակար հանածոները, ինչպիսիք են օրինակ՝ թանկարժեք մետաղները, որոնք հիմնականում օգտագործվում են արդյունաբերական ապրանքների արտադրության մեջ։ Ինտենսիվ գյուղատնտեսությունը արտադրության այնպիսի եղանակի օրինակ է, որը խոչընդոտում է բնական միջավայրի շատ ասպեկտներին, օրինակ՝ երկրային էկոհամակարգում անտառների քայքայմանը և ջրային էկոհամակարգում ջրերի աղտոտմանը։ Աշխարհի բնակչության թվի աճի հետ մեկտեղ տեղի է ունենում նաև տնտեսական աճ, որի հետևանքով  հումքի ոչ կայուն արդյունահանման վրա ազդող բնական ռեսուրսները հայտնվում են ոչնչացման եզրին, ինչը մտահոգության տեղիք է տալիս

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы