Միջավայրի ֆիզիկական աղտոտում

Երկիր մոլորակում կյանքի առաջացումն ու տարբեր տեսակ կենդանի էակների կողմից կարիքները հոգալուն ուղղված ջանքերը աղբի առաջացման պատճառ դարձան: Իրականում սկզբում թափոնները ինքնին սննդային շղթայի մաս էին կազմում և այդ ցիկլը մարսվում էր բնության կողմից մինչև այն ժամանակ, երբ մարդը ձեռք բերեց տեխնոլոգիաներ, մասնավորապես վերամշակվող արդյունաբերության ոլորտում, ընդորում բնական ռեսուրսները որպես հումք օգտագործելով, մարդը փոքրացրեց այլ կենդանի էակների ներգործության դաշտը: Փորձագետների կարծիքով, մարդկային հասարակությունների ձգտումը դեպի ինդուստրացում, բնակչության աճը, կարիքների մակարդակի բարձրացումը և արդյունաբերական երկրների կողմից ուժի իմաստի վերափոխումն ու շրջադարձը դեպի արտադրություն այն գործոններից են, որոնք մեծացրել են բնական ռեսուրսների շահագործման աստիճանը, հաշվի չառնելով դրանց հետևանքները: Արտադրության ոլորտում մրցակցությունն ու ընտրության հնարավորության ստեղծումը և արդյունքում վաճառքի մեծացումը, առաջացրել են նոր հիմնախնդիրներ, որոնցից կարելի է նշել սպառողականության տարածումը և մարդկային տեխնոլոգիական արտադրանքներից առաջացած աղբն ու թափոնները:

Մարդկանց ձգտումը դեպի արտադրություն և սպառում, մյուս կենդանի էակների բնակմիջավայրի ապականման և շրջակա միջավայրի ցիկլի խափանման պատճառ է դարձել, միաժամանակ մեծացրել է բնապահպանական աղտոտողների խտությունը: Քանի որ աղբի բաղադրությունը լինում է տարբեր, ուստի դրանց բաղադրիչներից առաջացած վտանգները ևս տարբեր են լինում: Իրականում թափոնները լուրջ վնասներ են պատճառում աղտոտելով հողը, օդը և ջուրը: Չպահպանելով հիգիենայի սկզբունքները, մարդկային ու կենդանական կղանքից, ինչպես նաև գյուղատնտեսական ու արդյունաբերական թափոններից առաջացած աղբը հենց հեռացման փուլում անցնում է հողին կամ ջրին:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы