Միավորված ազգերի կազմակերպության փաստաթղթերում ազգային-ազատագրական շարժումները ներկայացված են որպես պետությունների գոյության ժամանակավոր ձևեր, որոնք գտնվում են ձևավորման ու կայացման գործընթացում։
Ազգերի՝ ինքնորոշման համար պայքարելու իրավունքն արտացոլված է 1960 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 15-րդ նստաշրջանում ընդունված «Գաղութային երկրներին ու ժողովուրդներին անկախություն տալու մասին» հռչակագրում, ինչպես նաև միջազգային իրավունքի այն սկզբունքների մասին հռչակագրում, որոնք վերաբերում են պետությունների հարաբերություններին ու համագործակցությանը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնագրքի։ Մարտնչող ազգերը միջազգային իրավական հարաբերությունների մասնակից են դառնում այն բանից հետո, երբ որոշակի տարածքներում ստեղծում են կառավարող կազմավորումներ, որոնք ունակ են միջպետական հարաբերություններում հանդես գալու այդ տարածքի բնակչության անունից։
Ազգային-ազատագրական շարժումներից շատերը պաշտպանություն էին գտնում Խորհրդային Միության կողմից։ Մասնավորապես՝ այդ շարժումներում ընդգրկված մարտիկները զինվորական գործի մեջ անհրաժեշտ հմտություններ էին ձեռք բերում 165-րդ ուսումնավարժական կենտրոնում, որը ծառայում էր օտարերկրացի զինվորականների նախապատրաստման նպատակներին։ Բացի այդ, ԽՍՀՄ-ը զենք (Կալաշնիկովի ինքնաձիգ, ձեռքի գնդացիր, նռնականետ, Մակարովի ատրճանակ, կարաբին և այլն) ու ռազմամթերք էր տալիս ազգային ազատագրական պայքարում ներգրավված ջոկատներին։
Оставьте комментарий