Հայ ազգային կուսակցություններ

Արմենական կուսակցություն

Հայ  իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն ստեղծել են արմենականները: Հիմնադրվել է Վանում 1885 թ-ին՝ Մկրտիչ Թերլեմեզյանի նախաձեռնությամբ: Արմենականների նպատակը ժողովրդին ազատագրական կռիվներին նախապատրաստելն էր, սուլթանական բռնապետությունից Արևմտյան Հայաստանն ազատագրելը և անկախ պետություն ստեղծելը: Արմենական կուսակցությունը հանդիսացավ հայրենիքում հիմնված առաջին հեղափոխական կուսակցությունը, որը խոր հետք թողեց հայ ազատագրական պայքարի պատմության մեջ։

Հնչակյան կուսակցություն (Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն)

Հայ ազգային հեղափոխական երկրորդ կազմակերպությունն է: Հիմնադրել են կովկասահայ մի խումբ ուսանողներ՝ Ավետիս Նազարբեկյան, Մարո Նազարբեկյանը, Գաբրիել Կաֆյանը, Ռուբեն Խանազատը և ուրիշներ, 1887 թ-ին Ժնևում: Կուսակցությունը կոչվել է «Հնչակ» պաշտոնաթերթի անունով: 1888 թ-ին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգային ապստամբությամբ թուրքիայից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորմամբ անկախ հանրապետության ստեղծումը: Հեռակա նպատակը սոցիալիզմն էր:

Վերակազմյալ հնչակյաններ, 1898 թ-ից` Վերակազմյալ հնչակյան կուսակցություն

Վերակազմյալ հնչակյանները՝ Միհրան Տամատյանը, Արփիար Արփիարյանը, Միհրան Սվազյանը, Լևոն Մկրտիչյանը և ուրիշներ, համոզված էին, որ Թուրքիայում արդյունաբերական պրոլետարիատի բացակայության պայմաններում սոցիալական պայքարն անհեռանկար է և «ավելորդ ու վնասակար է Հայկական հարցի լուծման համար», հանդես են եկել միայն ազգային-ազատագրական պայքար մղելու պահանջով՝ միաժամանակ ձգտելով Հայկական հարցը լուծել՝ ըստ հնչակյան կուսակցության ծրագրի:

Հայ հեղափոխական դաշնակցություն

Ստեղծվել է 1890 թ-ի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում: Հիմնադիրներն ու առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Ստեփան Զորյանը (Ռոստոմ):

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы