Լեոնարդո դա Վինչին «Մոնա Լիզայի» վրա սկսել է աշխատել 1503 կամ 1504 թվականին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։ 1516 թվականին Ֆրանսուա I թագավորը հրավիրում է Լեոնարդոյին աշխատելու Ամբուազի մոտ գտնվող դղյակում։ Կարծիք կա, որ նա իր հետ վերցրել է «Մոնա Լիզան»՝ նրա վրա Ֆրանսիայում գտնվելու ժամանակ աշխատելու համար և դա արել է մինչև 1517 թվականը։ Նրա մահից հետո այս նկարը մյուս աշխատանքների հետ միասին ժառանգեց իր աշակերտ և օգնական Սալային։ Արքան նկարը գնեց 4000 էքյու վճարելով և պահեց Ֆոնտեբլո պալատում, որտեղ այն մնաց մինչև Լուի XIV-ին հանձնելը։ Լուի XIV-ն այն տեղափոխեց Վերսալի պալատ։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո նկարը տեղափոխվեց Լուվր, սակայն մի կարճ ժամանակ մնալով Տյուիլրի պալատում գտնվող Նապոլեոնի ննջարանում։ Ֆրանս-Պրուսական պատերազմի ընթացքում (1870–1871) այն գտնվել է Բրեստի զինանոցում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը նորից են հանել Լուվրից և տեղափոխել անվտանգ տեղ, սկզբում՝ Շատո դ’Ամբուազ, հետո՝ Լոկ-Դյո աբբայություն և Շատո դը Շամբոր, հետո, ամենավերջում՝ Մոնտոբան քաղաքի թանգարան։ Քսաներորդ դարում նկարը միայն երկու անգամ է հանվել Լուվրից։ 1963 թվականին այն ցուցադրվել է ԱՄՆ-ում, իսկ 1974 թվականին՝ Ճապոնիայում։
Վազարիի նամակը
Համաձայն Ջորջո Վազարիի (1511-1574)` իտալացի նկարիչների կենսագրի, ով Լեոնարդոյի մասին գրել է 1550 թվականին` նրա մահից 31 տարի անց, Մոնա Լիզան եղել է ֆլորենտացի Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը, ում դիմանկարի վրա Լեոնարդոն ծախսել է 4 տարի, թողնելով այն անավարտ։
Լեոնարդոն անցավ աշխատանքի և սկսեց նկարել Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ` Մոնա Լիզայի դիմանկարը, և ծախսելով դրա վրա 4 տարի, այն թողեց անավարտ։ Այս գործը գտնվում է ֆրանսիացի թագավոր Ֆոնտենբլոյի մոտ։Այս աշխատանքը, բոլոր նրանք, ովքեր տեսել են, հիացրել է իր բնականությամբ, այն տալիս է հնարավորություն հասկանալու գործը ամենաթեթև ձևով, քանզի նրա մեջ առկա բոլոր մանրամասները հաղորդում են նկարին մեծ նրբություն։ Այդ իսկ պատճառով, աչքերն ունեն այն փայլն ու խոնավությունը, որոնք սովորաբար տեսանելի են միայն կենդանի մարդկանց մոտ, իսկ աչքերի շուրջ հոյակապ ներկայացված են բոլոր փոքրիկ մանրամասները, որն էլ պահանջում է մեծ ու նուրբ վարպետություն։Թարթիչները կարծես իրական լինեն, մեծ հնարամտությամբ ներկայացված են մարմնի մասերի հետ համապատասխանեցված գույները։ Քիթը իր վարդագույն և նուրբ երանգով կարծես իրական լինի։ Բերանը մի փոքր բացված է, իսկ գույներին նայելով կարծես ոչ թե ներկեր լինեն, այլ իրական մարմին։ Ուշադիր նայելով պարանոցին կարող ենք տեսնել նրա զարկերակը։ Եվ իսկապես, կարելի է ասել, այս նկարը այնպես է ստեղծված, որ շփոթության մեջ է գցում անգամ ամենաանբարտավան նկարչին, ով էլ որ նա լինի։Եվ պետք է նշել, որ Լեոնարդոն ընդունում է մի ծրագիր. մոնա Լիզան եղել է շատ գեղեցիկ և նկարի ստեղծման ժամանակ Լեոնարդոն մարդկանց էր հրավիրում, ովքեր երգում էին և անընդհատ կատակում, որպեսզի պահպանեն կնոջ ուրախ տրամադրությունը։ Լեոնարդոյի մոտ ժպիտը հիանալի է ստացվել և թվում է, թե դա ավելի շուտ աստվածային, քան մարդկային երևույթ է։
Оставьте комментарий