Առաջադրանք 1․ 

1․ Տրված նախադասությունները վերլուծիր շարահյուսորեն։
2․ Գտիր դերբայական դարձվածները։
3․ Կետադրիր, որտեղ կետադրության կարիք կա (ոչ միայն դերբայական դարձվածի համար)։
4․ Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

  • Քարափի գլխին կանգնած ստվերն, իմ ընկերն է, բրուտի տղան։
  • Մեր փողոցով իրիկնապահին անցնողը պապիս, պիտի «բարի իրիկուն» ասեր։
  • Ես ամիսներ շարունակ սպասում էի ամուսնուս՝, պատերազմից վերադառնալուն։
  • Արտասահման մեկնելու միտքը հանգիստ չէր տալիս, Նիկողայոսին։
  • Այդ բազմությունը մրջյունի պես ջանք էր թափում՝, փոխելու հեղեղի ուղղությունը։
  • Կարծես թե անվերջ էր այդ երթը՝, հազիվ լուսավորված գիշերային փողոցներով։
  • Այսպես մարդն սկսում է երես թեքել հողից, իրեն կերակրողից։
  • Թող առավել շքեղանա Հայկ նահապետի ծոռան, Գեղամի հիմնած ամրոցը։
  • Վարազդուխտի ամրոց այցելելը, զարմացրել էր Վասակին։

Առաջադրանք 2․ 

Վերլուծիր շարահյուսորեն տրված նախադասությունները։

  1. Այդ ժամանակ մայրաքաղաքի փողոցները զարդարվեցին դրոշներով։

մայրաքաղաքը դրոշներով զարադարվեցին

  1. Իրենք թերևս վաղուց չէին խոսել այդ պատերազմի՝ երկիրը կործանող հետևանքների մասին։

վաղուց չէին խոսել երկիրը կործանող հետևանքների մասին

  1. Վերջապես երիտասարդները՝ Արմենն ու Վարդանը, կամաց-կամաց դուրս եկան խեղդուկ սենյակից։
  2. Եղոն ապշությամբ լսում էր տնօրենի՝ այդ օրվա տարօրինակ ճառը։
  3. Ծովի կատաղած ալիքները, ռումբի պես պայթելով, խփվում էին ափի ժայռերին։
  4.  Ամեն կյանք արդեն մեռել էր սառնամանիքից։
  5. Մայր մտնող արևը այդ միջոցին աղոտ ճառագայթներով խաղում էր ջրերի հետ։
  6. Նավավար Թորոսը՝ ուժեղ, համարձակ, այդ միջոցին նավակի քիթը խրել էր ավազի մեջ։
  7.  Դուք այդ գործին կարծեմ ծանոթացաք մեր շնորհիվ և մեր օժանդակությամբ։
  8. Ծովերի վրա խաղում են ալիքները՝ ժիր ու ծիծաղկուն։
  9.  Այդ դեպքից հետո նրանք այլևս միմյանց չեն տեսել։
  10.  Բակունցի հայրենի քաղաքը՝ Գորիսը, փոքր, բայց գեղեցիկ քաղաք է։
  11.  Ձեռքով հրաժեշտ տվեց ընկերոջ՝ ճանապարհից իրեն հետևող քրոջը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы