1. Տրված բայերից նորերն ստացիր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:
    Ա. Նայել, կառուցել, գրել, դառնալ, հայտնել:
    Բ. Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Անդրադառնալ, ստորագրել, արտահայտել, վերանայել, վերակառուցել, վերագրել,մակագրել, վերադառնալ

2․ Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:
Իրադարձություններից առավել հարուստ ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ: Այդ ֆրանսիացին (արկածներ) լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն տարեկան Ֆրանսիայի ակադեմիական քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերու ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումեր Երկրի սեղմվածությունը որոշելու նպատակ ուներ: Այդ աշխատանքները ավարտելուց հետո պիտի իր գործը դառ¬նար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստեց, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքը, որն այդ ժամանակ դեռ բոլորովին ուսամնասիրված չէր եվրոպացիների կողմից:
Կուսական անտառի լիանաների հյուսվածքը խճողված թավուտները կացինները կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտում: Այնտեղ ճամփորդները լաստանավներ հյուսեցին և ջրապտույտները ու ջրվեժները հարուստ Ամազոնկա գետը շարունակեցին իրենց ուղին: Շուտով ալիքները լաստանավների վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ (որոտ) ներքև էր սուրում վայրի կիրճերը: Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային (տարածություն), միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղեր, գետախորշեր, գետաբազուկներ: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխելու:
Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությունից աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրը չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:

3․Մեկնաբանիր տրված տեքստը՝ նշելով.
1․Ինչի՞ խորհրդանիշն է լաբիրինթոսը։

Ժամանակի ընթացքում լաբիրինթոսը ձեռք է բերել բազմաթիվ խորհրդանշական իմաստներ։ Այսօր լաբիրինթոսը կարող է խորհրդանշել շփոթություն, բայց նաև հոգևոր պարզություն։
2․Ո՞ր լաբիրինթոսից է ավելի հեշտ ազատվել և ինչո՞ւ։

Մարդու ստեղծած լաբիրինթոսից ավելի հեշտ է ելք գտնելը։ Ինչը մարդու ձեռքով է ստեղծվել՝ նրա ձեռքով էլ կարող է քանդվել, ինչպես՝ մարդու ստեղծած ամեն խնդիր, լուծում է ստանում հենց նրա ձեռքով:


3․Ո՞րն է հեղինակի ասելիքը (մեկ նախադասությամբ ամփոփիր կամ բեր համապատասխան ասույթ կամ ասացվածք)։ Առանձնացրու այն նախադասությունը, ուր խտացած է ասելիքը։
Երկու արքա ու երկու լաբիրինթոս
Խորխե Լուիս Բորխես
Վստահության արժանի մարդիկ են պատմում (թեև Ալլահն ավելին գիտե), թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել է իր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները, իսկ մտնողները կորչում էին։ Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկը Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են։
Ժամանակի ընթացքում արքունիք այցելեց մի արաբ թագավոր, և Բաբելոնի թագավորը (ծաղրելով հյուրի միամտությունը) նրան մտցրեց լաբիրինթոս, որտեղ նա, անարգված ու շփոթված, թափառեց մինչև երեկո։ Այդ ժամանակ թագավորը աստվածային օգնություն խնդրեց ու գտավ դուռը։ Ոչ մի բողոք չարտահայտեցին շուրթերը, բայց Բաբելոնի թագավորին ասաց, թե ինքը Արաբիայում ունի առավել ճարտար լաբիրինթոս և, եթե Աստված կամենա, մի օր ցույց կտա։ Հետո վերադարձավ Արաբիա, հավաքեց իր բոլոր զորավարներին և այնպիսի հաջողությամբ ջախջախեց Բաբելոնի թագավորությունը, որ կործանեց պալատները, կոտորեց մարդկանց և գերեվարեց թագավորին։ Նրան կապեց արագավազ ուղտի վրա և տարավ անապատ։ Երեք օր ճամփա գնալուց հետո ասաց.
-Ո՛վ թագավոր, ժամանակի նյութ ու թիվ դարերի, աստիճաններով, դռներով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ուզում ինձ կորցնել։ Հիմա ամենակարողը պարգևել է՝ իմը քեզ ցույց տալ, ուր ո՛չ բարձրանալու աստիճաններ կան, ո՛չ բացելու դռներ, ո՛չ էլ ճանապարհդ կտրող պատեր։
Հետո կապերն արձակեց և թողեց անապատում։ Նա սոված ու ծարավ՝ մեռավ։
Աստծո փառքը Նրան, ով չի մեռնում։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы