Սասունցի դավիթ վերլուծություն

Սասնա ծռեր»-ը կամ «Սասունցի Դավիթ»-ը հայ ժողովրդի ազգային էպոս կամ դյուցազնավեպ է, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։

Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ Էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։ Էպոսի ստեղծման հստակ թվականը հայտնի չէ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы