1 Ի՞նչ դեր ու նշանակություն ունի հողը բնության մեջ և մարդու կյանքում:
Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը:Հողը բնության ամենագլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցը: Հողը կապող օղակ է հանդիսանում կենդանի օրգանիզմների ու անկենդան բնության միջև: Հողը այն միջավայրն է, որում փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները:
Ձեր կարծիքով ինչու՞ են հողին անվանում տվյալ էկոհամակարգի հաելին:
Քանի որ հողը կապում է կենդանի և անկենդան բնությունը:Այս համակարգում ավելի կարևոր է հողի բարելավումը , շատացումը , քան ուղղակի պահպանումը կամ ճիշտ բաժանումը։ Հողը հայելին է իսկապես այս ոլորտում, որովհետև այն պարզ իր վրա ցույց է տալիս,արդյոք աշխատանքը եղել է իզուր թե արդյունավետ։ Մարդը բարելավվել է այն թե ոչ։ Հողօգտագործման հիմնական նպատակն է հենց հողի բարելավվումը։
3 Ի՞նչպես է ազդում աղտված հողը ամբողջ էկոհամակարգի վրա:
Ինչպես օդը և ջուրը հողը ենթակա է աղտոտմանը: Այն աղտոտվում է ռադիոակտիվ նյութերերից , որոնք կարող են թափանցել հող և կուտակվել այնտեղ ատոմային պայթյուններից հետո տեղումների արդյունքում, պեստիցիդներից, որորնք քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով , նաև պարարտանյութերից, որի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:
4 Ի՞նչպես ճիշտ օգտագործել ու պահպանել հողը։
հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը, որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում է հողի վերին շերտի կառուցվածքը, հողը դառնում է ավելի արգավանդ: Լավ արդյունք է տալիս, օրինակ, թեք լանջերի հերկումը ոչ թե վերից վար, այլ լայնակի: Լայնակի վարուցանքի դեպքում դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան:
Оставьте комментарий