Մարդ պետք է ունենա չափի զգացումը և այդ չափը որոշում է իր սիրտը: Կան մարդկանց տեսակներ, որ իրենց չափը չգիտեն և կողքից շատ տգեղ է երևում, բայց նրանք դա չեն զգում և չեն էլ զգա մինչև իրենք իրենց շրջապատում չտեսնեն այն ինչը նրանք են անում ուրիշների աչքերի առջև: Չափի զգացում ունենալ, շատ մարդիկ են այս արտահայտությունը օգտագործում, կամ ամեն ինչին էլ չափ կա: Այս արտահայտությունները անորոշություններ են առաջացնում ինձ մոտ: Կա՞րող եք ասել, իսկ այդ չափը ինչքան է, կամ ով է այդ չափերը սահմանում և որոշում: Անհնար է հասկանալ այդ չափը և դրա սահմանը, քանի որ ամեն մեկը ունի իրենը, ամեն մեկը ամեն ինչ իր ձևով ու չափով է հասկանում և ընկալում: Դա լավ է, որ բոլորը այդ չափը տարբեր ձև են հասկանում, քանի որ եթե բոլորը նույն ձև հասկանային ապա կյանքում այդքան հետաքրքրություններ չէին լինի: Բերեմ մի քանի օրինականեր: Օրինակ՝ երբ մարդուն վիրավորում են, իսկ մյուսը կողկից ասում է վիրավորելուն էլ չափ կա, բայց ձեզ ով է ասել, որ ընդհանրապես կարելի է վիրավորել: Մյուս օրինակը՝ մի քանի հոգի կատակներ են անում և անդադար ծիծաղում, իսկ մի հոգի կողկից ասում է, ծիծաղելուն էլ չափ կա, ինչո՞ւ չծիծաղել, եթե դու այդ ժամանակ երջանկանում ես: Այնպես, որ ոչմիաբնն էլ չափ չունի ուղղակի պետք է մարդը՝ ինքն իր մեջ հասկանա ամեն ինչ:
Оставьте комментарий