Սարցե մարդը

Պատմվածքը կարդալով ես հասկացա, որ հեղինակը ուզում էր մեզ ասել՝ ամեն մարդ իրեն ազատ է զգում այն միջավայրում, որտեղ իրեն հասկանում են, իրենից չեն փախչում և այսպիսի շատ բաներ։ Սառցե մարդը իրեն օտարել էր մարդկանցից, և կարծում եմ հոգու խորքում իրեն միայնակ էր զգում, համենայն դեպս նա այդ ամենը ցույց չէր տալիս և ինքն էլ էր իրեն հեռու պահում, բայց կարծում եմ՝ եթե մարդիկ ամեն անգամ իրեն մատնացույց չանեին նա կկարողանար նրանց հետ լեզու գտնել, ինչպես իր կնոջ հետ, որովհետև կինը նրան ընդունեց այնպիսին ինչպիսին ինքը կար։
Եվ վերջում Սառցե մարդը գնալով հարավային բևեռ այնտեղ գտավ իրեն հարազատ և հասկացող մարդկանց, ում հետ կարողանում էր կիսվել և ազատ շփվել։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ նրա կինը չէր կարողանում հարմարվել այդտեղի բնակիչներին և միջավայրին։ Եվ երկար ժամանակ այդ շրջապատում ապրելով քիչ-քիչ համոզվում էր, որ միայնակ է մնացել, չնայած, որ Սառցե մարդը նրան ասում էր, որ իրեն սիրում է։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы