Արաբական արշավանքներ

Արաբիան տարածաշրջան էր, որտեղ կենտրոնացել էին մեծ թվով տարբեր մշակույթներ, ոմանք նստակյաց էին, մյուսները քոչվոր Բեդուիններ։ Արաբական հասարակությունը բաժանված էր ցեղային և կլանային խմբերի, որոնցից ամենանշանավորն էին «հարավային» և «հյուսիսային» ցեղային միությունները։ Հռոմեական և պարսկական կայսրությունները ժամանակ առ ժամանակ ազդեցություն են ունեցել տարածաշրջանի արաբական ցեղերի վրա, որոնք ծառայել են երկու կայսրություններում` հետապնդելով նաև սեփական շահը։ Լեխմիդների թագավորությունը, որը զբաղեցրել էր ներկայիս հարավային Իրաքի և հյուսիսային Սաուդյան Արաբիայի տարածքը, եղել է Պարսկաստանի հպատակը և 602 թվականին պարսիկները հրամայեցին լեխմիդներին իրենց ուժերով պաշտպանել հարավային սահմանները։ Սրա պատճառով պարսիկների հարավային սահմանը մնաց անպաշտպան և հող հանդիսացավ Պարսկաստանի փլուզմանը հաջորդ դարում։ Հարավային Արաբիան, հատկապես ներկայիս Եմենի տարածքը հազարամյակներ շարունակ եղել է բարեկեցիկ տարածաշրջանը, որը դարձել է համեմունքների առևտրի կենտրոն։ Եմենը եղել է Արևելյան Աֆրիկայի, Եվրոպայի և Միջին Արևելքի առևտրային ցանցի կենտրոնը` միավորելով Եվրասիան և Աֆրիկան և Եմեն են ժամանել մեծ թվով վաճառականներ Արևելյան Աֆրիկայից, Եվրոպայից, Միջին Արևելքից, Հնդկաստանից և անգամ հեռավոր Չինաստանից։ Բացի այդ Եմենում եղել են մեծ նավաստիներ, որոնք ճանապարհորդել են Կարմիր ծովով Եգիպտոս, Հնդկական օվկիանոսով դեպի Աֆրիկայի արևելյան ափ։ Եմենի տարածում կառուցվել են բազմապիսի ջրանցներ, որոնց շնորհիվ ծաղկել են մարգագետինները, սակայն այն փլուզվել է, որբ 450 թվականի երկրաշարժի արդյունքում փլուզվել է Մարիբի ջրամբարը։ Խունկը մեծ պահանջարկ ուներ միջերկրածովյան ավազանում, որն օգտագործվում էր կրոնական ծիսակատարությունների ժամանակ։ Այնուամենայնիվ Միջրկրյածովային ավազանի երկրների քրիստոնեացումը նվազեցրեց այս ապրանքի խահանջարկը, ինչը դարձավ տնտեսական ճգնաժամի արդյունք հարավային Արաբիայում և ստեղծվեց կարծիք, որ Արաբիան հետամնաց տարածաշրջան է։

Քիչ բան է հայտնի Արաբիայի նախաիսլամական կրոնների մասին, սակայն հայտնի է, որ տարածված է եղել բազմաստվածությունը, արաբների աստվածներից էին ալ-Լատը, Մանաթը, ալ-Ուզզան և Հուբերլ, որոնց գլխավոր աստվածն էր Ալլահը։ Կային նաև հրական և քրիստոնական համայնքներ Արաբիայում։ Ուխտագնացությունը արաբական բազմաստվածության կարևոր բաղադրիչներից էր և ուխտագնացության գլխավոր վայրը Մեքքան էր։ Մուհամմադը, ով վաճառական էր Մեքքայից, սկսեց տեսնել երազներ, որտեղ Գաբրիել հրեշտակապետը նրան հայտնում է, որ նա վերջին մարգարեն է, ով պետք է շարունակի Հիսուս Քրիստոսի և Հին Կտակարանի մյուս մարգարեների գործը։ Վիճաբանելով Մեքքայի էլիտայի հետ Մուհամմադը լքեց քաղաքը և տեղափոխվեց Եթրիբ քաղաք, որն անվանակոչեց Մեդինա։ Եթրիբում Մուհամմադը հիմնադրեց առաջին իսլամական պետությունը և 630 թվականին նվաճեց Մեքքան։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы