- Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:-Բուսական և կենդանական աշխարհը բնության գոյության անհրաժեշտ պայմանն է: Կենսաբանական ռեսուրսները դա բույսերի և կենդանիների արտադրամիփոցն է, որը մի շարք արդյունաբերություններում օգտագործում են որպես հումք՝ օրինակ կաշվի, մորթու, սննդի, դեղագործության և այլի մեջ: Որոշ կենդանիներ էլ մաքրում են բնությունը վերացնելով սատկած անասունների լեշերը, կրծող կենդանիներին, վնասական միջատներին:
- Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ: –Գոյություն ունի փոխկապակցում բուսական ու կենդանական աշխարհի և մյուս ոլորտների միջև: Օրինակ սննդային շղթան. Պարզագույն օրինակը դա այն է, երբ բնության մեջ մեկը մյուսով սնվում է ու բազմանում: Բույսերն ու կենդանիները շփվում են ջրոլորտի հետ, այսինքն խմում են ջուր, որն անհրաժեշտ է նրանց կյանքի ու աճի համար:
- Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում: –Բուսականն ու կեդանակա ռեսուրսերը պահպանելու համար մեծ դեր ունեն կարմիր գիրքը, արգելոցները, ազգային պարկերը և այլն։ Այս բոլոր թվարկածները հննարավոր է և իրականացվում է ՀՀ-ում
- Ի՞նչ է կլիմայավարժեցումը: Բերել օրինակներ, նշեք բացասական ու դրական կողմերը: –Մեծ դեր ունի կենդանիների կլիմայավարժեցում և վերաբնակեցում: Բազմաթիվ կենդանատեսակներ սրա շնորհիվ բազմացել են, իսկ ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիներ ՝ օրինակ սամույր, կուղբ, ծովակատու, սպիտակ արջ, վագր, զուբր և այլն փրկվել են: Առավելություններով հանդերձ կլիմայավարժեցումը ունի նաև բացասական նշանակություն: Մի շարք վնասակար կենդանիներ համարվելով փոփոխված պայմաններին, բազմացել են ու ավելի տարածվել, մկանման կրծողներ և այլն:
Оставьте комментарий