Բայական անդամի լրացումները բաժանվում են երկու խմբի՝ խնդիրներ և պարագաներ:

Խնդիրներ
Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:
Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը:
Պատասխանում է ու՞մ, ի՞նչ հարցերին:
Մայրը սիրում է որդուն:
Երեխան բացեց դուռը:
Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝  անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականի

Անուղղակի խնդիրը ցույց է տալիս գործողության հետ ոչ անուղղակի կապ ունեցող առարկան:
Անուղղակի խնդիրներն են՝ ներգործող, հանգման, միջոցի, անջատման, վերաբերության:

Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ․ դրանք են՝ հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։

Օրինակ՝ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։

Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։

Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։

Անջատման խնդիրը դրվում է բացառական հոլովով  Այս խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որից հեռանում կամ անջատվում է ինչ-որ առարկա։

Օրինակ՝ Տղաներից անջատվեցին աղջիկները։ Քեզնից հեռացա՞վ քույրդ։ Ումի՞ց ես խուսափում։

Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են անջատման խնդիրներ․ դրանք են՝ բաժանվել, հեռանալ, առանձնացնել, մեկուսանալ, փախչել, պոկվել, խուսափել, խուսանավել, ջոկել, քաշվել, շորթել, փախցնել, գանձել և նման շատ այլ բայեր։

Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով (-ով, -բ վերջավորություններ) և ցույց է տալիս այն առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը։

Օրինակ՝ Ուսուցիչը հպարտանում է լավ աշակերտով։ Ջուրն արյամբ չեն լվանա։ Տիգրանը ինչո՞վ կտրեց մատը։ Դիրեկտորը նրա միջոցով ստացավ այս սարքավորումները։

Ներգործող անուղղակի խնդիրը դրվում է հիմնականում բացառական (-ից վերջավորություն) և գործիական (-ով, -բ վերջավորություններ) հոլովներով և ցույց է տալիս այն առարկան, որի ներգործությամբ, ազդեցությամբ կատարվում է տվյալ գործողությունը։

Օրինակ՝ Վ. Համբարձումյանը բարձր է գնահատվում իր ժողովրդի կողմից։ Ուսուցիչը հարգվում է աշակերտներից։ Գետինը ծածկվեց ձյան հաստ շերտով։ Ներկվեցին փողոց ու գործարաններ ձեր տաք արյունով։

Վերաբերության անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով (-ից վերջավորություն) և ցույց է տալիս այն առարկան, որի մասին խոսվում է։

Օրինակ՝ Աշակերտները խոսում էին կինոյից։ Ծերունիները պատմում են պատերազմից։

Վերաբերության խնդիրը կարող է կազմվել նաև սեռական հոլովի և կապի միջոցով։

Օրինակ՝ Բոլորը հարգանքով են արտահայտվում Արամի մասին։ Կատարվածի վերաբերյալ հայտնեցինք տնօրենին։

Ցուցական մի քանի դերանուններ կարող են վերաբերական հարաբերություն ցույց տվող որոշ կապերի հետ դառնալ վերաբերության անուղղակի խնդիր։

Օրինակ` Այդ մասին շատ է խոսվել։ Այս առումով շատ զրուցեցինք։ Այս կապակցությամբ դեռ պիտի մտածեք։

Կապական կառույցներով խնդիրներ.

մասին՝ վերաբերության խնդիր

կողմից(անձնանիշ գոյականի հետ)՝ ներգործող խնդիր

միջոցով՝ միջոցի խնդիր

Պարագաները, բայական անդամի լրացումներ են, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող այլևայլ հանգամանքներ (տեղ, ժամանակ, պատճառ, պայման, նպատակ և այլն) ու գործողության հատկանիշներ

ՊարագաՀարց(եր)Օրինակ
Տեղիու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վԱնտառում վազվզում էր փոքրիկ նապաստակը … (Մանվել Աթոյան)
Ժամանակիե՞րբ, երբվանի՞ց, մինչև ե՞րբՀետո այդ ցեմենտն էլ սուրբ կդառնա… (Վարդգես Պետրոսյան)
Պատճառիինչու՞, ինչի՞ց, ի՞նչ պատճառովՈւսանողն ուրախությունից ցնծում էր։
Նպատակիինչու՞, ինչի՞ համար, ի՞նչ նպատակովՆրանք ամեն ինչ արեցին հանուն հաղթանակի։
Պայմանիի՞նչ (ո՞ր) դեպքում, ի՞նչ (ո՞ր) պարագայում, ի՞նչ պայմանովԱյդ դեպքում բոլորը կհամաձայնեն։
Զիջմանչնայած ինչի՞ն, չնայելով ինչի՞ն, հակառակ ինչի՞նՀակառակ հոր խնդրանքին` նա մեկնեց։
Չափի (չափ ու քանակի)ինչքա՞ն, որքա՞ն, ի՞նչ չափով, ինչքա՞ն ժամանակովԲազմիցս փորձել է օգնել ընկերոջը։
Ձևիինչպե՞սԱնծանոթը բարեկամաբար ժպտաց։
Հիմունքիի՞նչ հիմունքովԸստ վերջին տվյալների` նա մեկնել է ընկերոջ հետ։
Միասնությանինչո՞վ, ու՞մ հետԸնտանիքով տեղափոխվեց քաղաք։

Առաջադրանք

Գրի´ր յուրաքանչյուր խնդրից և պարագայից մեկական օրինակ:

Տեղի-տնակում խաղում էր փոքրիկ երեխան։

Ժամանակի-երեկվանից մինչև վաղը հարասանիքի քեֆ էր։

Պատճառի-աղջիկը վախից դողում էր։

Նպատակի- ծովահեննը ամեն ինչ արեց, որպեսզի հասնի իր ոսկիներին։

Պայմանի-այդ դեպքում բոլորը կշահեն գումար։

Զիջման-հակառակ աղջկա մերժանքին, տղան հասավ իր նպատակին։

Չափի (չափ ու քանակի)-նա հաճախ էր գիրք կարդում։

Ձևի- հակարակորդը վախվորած հայացքով նայեց թագավորին։

Հիմունքի-լուրերի վերջին տվյալների, վիրուսից վարակվել է 200 մարդ։

Միասնության-ընկերներոր գնացին սրճարան։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы