Մտորումներ այժմյան պատմության մասին։
Խնդրում եմ գրեք, թե ինչպես եք վերաբերվում բնական աղետներին, և արդյոք դրանք նախասահմանված են տարբեր ազգերի համար։
Բնական աղետները չունեն ինչ որ սահմանապակում, այսինքն բնական աղետը կարող է լինել ամեն տեղ։ Դա նորմալ է, և այն չպետք է քաղաքականացնել։ և եթե հնարավոր է, կարելի է օգնել տվյալ երկրին ինչ-որ չափով, եթե իհարկե կա մեծ կորուստներ։
Արդյոք բնական աղետներից տուժած ազգերին պետք է ոչ հավասար պայմաններով օգնություն ցուցաբերել։
Պարտադիր չէ, ինչքան են մեզ օգնել և դրա հավասարը պետք է վերադարձնենք։ Եթե անրհաժեշտություն կա, կարելի է օգնել։ Ինձ թվում է նույնիսկ չնչին օգնությունը կհանգեցնի խաղաղ հարաբերություններին։
Արդյոք Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքներին պետք է ՀՀ-ն օգնություն տրամադրի։
Ինչպես նշեցի՝ բնական աղետները պետք չէ քաղաքականացնել։ Եթե օգնություն պետք է, կարելի է օգնել։
Ինչ եք կարծում, ՀՀ-ի այս քայլը կարող է հիմք լինել հետագա նորմալացված հարաբերությունների համար։
Ինձ թվում է՝ այո։ Նրանք այս քայլը կհիշեն, և հնարավոր է, երկու երկրների հարաբերությունները լինեն նորմայի մեջ։
Ինչ օգնություն է ստացել Հայաստանը 1988թ-ի երկրաշարժից հետո։
Աշխարհը Հայաստանի կողքին էր
Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը, սակայն խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը:
Երկրաշարժից հետո Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։ Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Հայաստան էին տեղափոխվում դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և այլ պարագաներ։
1989 թվականին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։ Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին:
Երկրաշարժի առաջին ժամերից Հայաստանի կողքին էր Սփյուռքը
Մեր հայրենակիցները բազմաթիվ նախաձեռնությունների շրջանակում, անհատապես իրենց օգնությունն էին առաջարկում: Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայ մասնագետներ շտապեցին Հայաստան՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին այստեղ և մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։
Աղբյուրը— https://armenpress.am/arm/news/1070036/
Արդյոք Սիրիան և Թուրքիան համարժեք օգնություն են ստանում։
Քանի որ Թուրքիայում ավերվածությունները ավելի շատ են, նրան ավելի շատ օգնություն ցուցաբերեցին։ Բայց Սիրրան նույպես ստացավ անհրաժեշտ օգնությունը։
Որ երկրներն են, որ օգնել են և Հայաստանին, և Թուրքիային։
Երկու երկրներին օգնել է ամբողջ աշխարհը, բացի ադրբեջանից։
Որ երկրներն են, որ օգնում են Թուրքիային, բայց չեն օգնում Սիրիային։
Չգիտեմ։
Оставьте комментарий