Բագրատունիներ

Բագրատունիներ, հայկական նախարարական տոհմ և թագավորական հարստություն միջնադարյան Հայաստանում։ Բագրատունիների կամ հին՝ դասական հայերենով (գրաբարով) Բագրատունեաց տոհմն այնքան մեծ դեր է խաղացել Հայոց պատմության մեջ, որ հայոց պատմության հատկապես միջնադարյան ժամանակաշրջանն անհնար է ներկայացնել՝ բացառելով Բագրատունիներին։ Այս տոհմն, ինչպես Մեծ Հայքի Հայկազյան նախարարական տոհմերից շատերը՝ շատ հին ծագում ունի։ Նրա ծագումնաբանական արմատները Հայոց Պատմության հազարամյակների խորքից են գալիս։

Ծագումնաբանություն

Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են առնվազն մինչեւ Արատտա պետության և Վանի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա անունները կրած տոհմերը և Բագբատու, Բագբաշտու կամ Բագմաշտու ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական բագ արմատից։

Արդի հայ պատմագիտութիւնը հիմնականում միակարծիք է Բագրատունիների հայկական ծագման հարցում։ Այդ տեսակետի կողմնակիցներն են, օրինակ հարցի հետազոտողներ Ռաֆայել Ի․ Մաթևոսյանը, որը գիտական հանգամանալից հետազոտությամբ անառարկելիորեն հերքել է հրեական ծագման տեսակետը, ինչպես նաև Ալբերտ Վ․ Մուշեղյանը, Մարիա Գրիգորյանը, Սրմեն Պետրոսյանը, Մնացական Ռ․ Խաչատրյանը և բազում ուրիշներ։

Մանավորապես, արդի շատ հայտնի Հայ պատմաբաններից մեկը՝ Ալբերտ Մուշեղյանն իր «Մովսես Խորենացու դարը» գրքում գրում է.

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы