Փող։ Փողի պատմությունը

Ներքոնշյալ աղբյուրներից օգտվելով, ինչպես նաև սեփական փնտրտուքով, դուրս բերել հետևյալ հարցերի պատասխանները և կազմել փողի պատմության մասին 1-2 էջանոց աշխատանք։

1․ Ի՞նչ է փողը և ինչպես այն ի հայտ եկավ աշխարհում

Փողը ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Այն հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։

2․ Ինչպե՞ս են ընկալել փողը հնում։ Փողի տարատեսակները

Ապրանքափոխանակության մեթոդների օգտագործումը, կարող ենք ասել, որ տեղի է ունեցել առնվազն 100 000 տարի առաջ, թեև չկա որևէ վկայություն, որ հասարակությունը կամ տնտեսությունը հենվում է հիմնականում այս փոխանակությունների վրա

3․ Նշեք, թե որո՞նք են եղել առաջին դրամական միավորները

Աշխարհի շատ մշակույթներ, ի վերջո, մշակեցին ապրանքային փողերի օգտագործումը։ Մեսոպոտամյան սիկղը քաշի միավոր էր և հավասար էր 160 գարդի գարի զանգվածին։ Տերմինը առաջին անգամ օգտագործվել է մ.թ.ա. 3000-ական թվականներին Միջագետքում։ Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում հասարակությունը օգտագործում էր կաշվե փողեր, հաճախ օգտագործում էին կովերի կաշիները։

4․ Ի՞նչ է ապրանքափոխանակությունը և ինչպես այն վերածվեց ԱՊՐԱՆՔ-ՓՈՂ փոխանակման

Տերմինը առաջին անգամ օգտագործվել է մ.թ.ա. 3000-ական թվականներին Միջագետքում։ Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում հասարակությունը օգտագործում էր կաշվե փողեր, հաճախ օգտագործում էին կովերի կաշիները։ Հերոդոտոսի խոսքերով՝ լիդիացիները առաջին մարդիկ էին, ովքեր ներկայացնում էին ոսկե և արծաթե մետաղադրամների օգտագործումը։ 

5․ Ինչո՞ւ չենք կարող ապրել առանց դրամական միավորի

Քանի որ առանց դրամի անհնար կլինի պարզապես գոյատևել․չենք կարող գնել սնունդ, հագուստ։ Դրամական միավորը որոշորմ է մարդու ապրելակերպը, դրամի չափն է որոշում մարդու կարգավիճակը։

6․ Ինֆլյացիա

  1. ինֆլյացիան մակրոտնտեսական երևույթ է, որն ընդգրկում է ամբողջ տնտեսությունը, բոլոր ապրանքների և ծառայությունների գները, սա նշանակում է, որ գների ինֆլյացիոն աճը անհրաժեշտ է տարբերել առանձին շուկաներում հավասարակշռված գին սահմանելու նպատակով առաջարկի և պահանջարկի փոփոխությունից,
  2. ինֆլյացիա ասելով նկատի է առնվում ոչ թե գների ցանկացած, այլ միայն այնպիսի աճ, որն իջեցնում է փողի գնողունակությունը,
  3. ինֆլյացիան վերջին հաշվով արտահայտում է ապրանքների շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակի ավելացման ձևով։

7․ Արդյո՞ք կան աշխարկում այնպիսի երկրներ, որոնք ապրում են առանց դրամական միավորի։

Ստույգ ասել չեմ կարող, սակայն կարծում եմ կան երկրներ, որոնք դեռ ապրում են հնագույն ձևերով և գաղափար չունեն, թե ինչ է դրամական միավորը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы