Հարցեր և առաջադրանքներ՝

  • Ինչ է տնտեսագիտությունը, երբ է այն առաջացել
    Տնտեսագիտությունը հասարակական գիտություն է, որն ուսումնասիրում է ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բաշխումը և սպառումը։ Այս գիտությունը «քաղաքատնտեսությունից» վերանվանվել է «տնտեսագիտության» 19-րդ դարի վերջին Ալֆրեդ Մարշալի կողմից։
  • Ինչ է բարիքը և ռեսուրսը
    Բարիքը բնության և մարդու կողմից ստեղծված նյութական և ոչ նյութական արդյունքների ամբողջությունն է, որը բավարարում է նրա այս կամ այն պահանջմունքը։ Բարիքի օգտակարությունը այս կամ այն պահանջմունքի բավարարման հատկությունն է։
  • Որ վարքագիծն են կոչում տնտեսող
    Տնտեսող է կոչվում մարդու այն վարքագիծը, երբ մարդն իր ռեսուրսներն աշխատում է սպառել հնարավորինս խնայողաբար։ Այս դեպքում ռեսուրսները կառավարելն ավելի հեշտ է դառնում և ավելի արդյունավետ են օգտագործվում առկա բարիքները։
  • Ինչ է այլընտրանքային արժեքը
    Այլընտրանքային արժեքը որևէ ապրանքի բազմաթիվ այլընտրանքներն է, որոնցից մարդ մեկն է ընտրում։
     
  • Որոնք են շուկայական տնտեսության ձևավորման նախադրյալները
  • Ինչ է սեփականությունը, ինչ ձևեր ունի այն
    Սեփականությունը ռեսուրսի օգտագործումն և տնօրինումն է։ Դրա չարաշահումներից խուսափելու և կանխելու համար օրենսդրության մեջ կան համապատասխան օրենքներ։ Համապատասխան օրենքներով հաստատվում է ինչ որ բանի պատկանումը սեփականատիրոջը։ Ստացվում է, որ սեփականությունն ունի երկու ենթանշանակություն՝ իրավական, և տնտեսական։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы