
Վահան Տերյանը ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին (նոր տոմարով՝ փետրվարի 9) Գանձա գյուղում և եղել է Տեր Սուքիասի ու Յուղաբերի տասներկուերորդ երեխան. ծնողները կորցրել էին չորսին, կենդանի մնացածներից չորսն աղջիկ էին (Աշխեն, Թագուհի, Նախշուն, Հեղինե), չորսը՝ տղա (Ղազար, Արամ, Ներսես, Վահան)։ Վահանը եղել է տղաներից ամենափոքրը։ Նրա ծննդյան մասին Գանձա գյուղի Ս. Կարապետ եկեղեցու «մետրիկական» մատյանում գրվել է. «յօրինաւոր ամուսնութենէ Սուքիաս քահանայի Տեր-Գրիգորեան ընդ Իւղաբերի Գրիգորեան ծնեալ է ուստր ի քսանութն հունվարի հազար ութն հարիւրութսունհինգ ամի (1885 ամի) և մկրտեալ յ 2 փետրվարի նոյն ամի ի ձեռն Արիստակես քահանայի Դիւգերեանց՝ անուանեալ է Վահան, կնքահայրն լեալ է Փիլիպոս Ղունկիանոսեան Կիւրգեանց»։
1885 թվականից մինչև 1897 թվականը Վահան Տերյանն ապրել է Գանձայում. հայրենի բնությունը շրջապատող միջավայրն իրենց նշանակալի դեր են ունեցել ապագա գրողի ձևավորման մեջ։
***
Ֆատում
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
Վերլուծություն— Այս բանաստեղծությունը խոսում է Տերյանի հոգու կարոտի, սիրո և նվիրվածության մասին։ Բանաստեղծությունը արթնացնում է մարդու հոգու մեջ կարոտի և տենչանքի զգացումը։
***
Փողոցում
Գիշերվա փողոցները թափուր
Շրջեցի տրտում ու միայնակ,
Խոհերով և՛ քաղցր, և՛ տխուր,
Երազով դյութական ու հստակ…
Աշխարհում այս աղոտ, ես քնքուշ
Մի հեքիաթ հյուսեցի քո մասին,
Պատկերըդ լուսեղեն ու անուշ
Պարզեցի կյանքի չար երա զին…
Մեկնեցի վիճակըս անժպիտ
Օրերիդ օրորի՜ ն, օրորի՜ն,
Կույս հոգուդ խնդությանը վըճիտ,
Հայացքիդ տխրությանը խորին…
Անաղմուկ, անտրտունջ, անհնչյուն
Գալիս ես ու նորից հեռանում,
Ու հեռվից դյութում ես ու կանչում,
Լուսերե՜ս, անմարմի՜ն, անանո՜ւն…
Վերլուծություն-Այս բանաստեղծության մեջ Տերյանը նկարագրում է, թէ ինչպիսինն է պողոցները գիշերը։ Իսկ հետո նա սկսում է խորհել, իր սիրած էակի մասին, և ասում է թե ինչ է տեղի ունենում իր սրտում։
Նամականի. Վահան Տերյանի նամակը Անթառամ Միսկարյանին

Ձեր նամակն ստացա և կարդալով՝ երկար ժամանակ տրտում էի ինչ-որ տարօրինակ (թեև ինձ տարիներե ի վեր ծանոթ) տրտմությամբ: Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախագին թախիծ է, որը մեր մեջ ծնվում է, երբ անձնատուր ենք լինում հուշերին կամ երբ լսում ենք լավ, տխուր երաժշտություն: Այդ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում և ոչինչ չես սպասում և ոչնչի համար չես ափսոսում: Այնպե՜ս տխուր ու լավ է: Եվ մեկ էլ Ձեր նամակում մի նախադասություն կար. «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»:
Ճշմարիտ, դա այնքան ծանոթ միտք է, որ նույնիսկ մի տեսակ տարօրինակ զգացի, որովհետև դա Ձեզնից լսում եմ երկրորդ անգամ, իսկ իմ մեջ այդ բացականչությունը լսել եմ հազար անգամ: Եվ ահա այդ հավերժական շշուկից այն մասին, որ ես մեռած եմ, որ ես մեկի ստվերն եմ, որը մի ժամանկ ապրում էր, մի տեսակ տարօրինակ եմ զգում՝ լավ և տխուր: Այդ պահերին զգում եմ ինչ-որ ազատություն. խանդաղատագին հնազանդություն և «մեղմություն»:
Կարծես թե հարություն եմ առնում, բայց հարություն եմ առնում մի տեսակի կյանքով, ապրում եմ ինչ-որ այլ տեսակի զգացմունքներով՝ սրված ու նուրբ, ես կասեի՝ «երաժշտական» զգացմունքներով: Ահա այդ պահերին զգում եմ, որ հարկավոր է երաժշտություն, և միայն երաժշտությունը կարող է արտահայտել դա: Չէ՞ որ հոգին ինքը երաժշտություն է, միևնույն է, հոգին մեռած է, թե կենդանի: Եվ ինձ թվում է, թե չկա օբյեկտիվ երաժշտություն: Երաժշտությունն իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով լսում եմ: Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ… Երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում: Չէ՞ որ իմ հոգին ընդունակ է այնպիսի մաքրության, որի մասին «ողջախոհ խելոքներն ու խելոքուհիները» հասկացողություն իսկ չունեն:
13.08.1912 թվական
Վերլուծություն։ Վահան Տերյանի այս նամակի մեջ կարելի է գտնել մի քանի հոգեվիճակ։ Օրինակ նա արտահայտում է իր սերը դեպի Անթառամին, և մեկտեղ ասում է, թե ինչպես է տանջվում իր մտքերով։ Նկարագրում է մի հոգեվիճակ, որը շատ անծանոթ էր Տերյանին։
Оставьте комментарий