
Ցնցուղ ընդունելիս օգտագործվող ջրի ավելի քան 10 %-ը ծախսվում է տաքանալուն սպասելու ընթացքում: Այդ հավելյալ ջուրը դույլի մեջ հավաքելը կնազեցնի ջրի վատնումը: Հավաքված ջուրը կարող ենք օգտագործել բույսերը ջրելու, մեքենան կամ հատակը լվանալու համար: Ատամները օրական 2 անգամ 2 րոպե տևողությամբ խոզանակելիս ծորակը փակելով կարող ենք օրական 30 լիտր ջուր խնայել: Դա տարեկան կկազմի գրեթե 11,356 լիտր։ Սառը ջրով լվացք անելը ոչ միայն օգտակար է մեր հագուստի ու գրպանի, այլև շրջակա միջավայրի համար: Լվացքի մեքենայի ծախսած էներգիայի շուրջ 90 %-ը օգտագործվում է ջուրը տաքացնելու համար, իսկ սառը ջրով լվացք անելով կարող ենք խնայել տարեկան 60 դոլար: Միրգն ու բանջարեղենը լվանալիս ծորակը փակե՛լ: Բաց ծորակը յուրաքանչյուր րոպե մղում է 6-12 լ ջուր:
Оставьте комментарий