Կարդալ բնագիրը և կատարել 6-20 առաջադրանքները.

 (1) 1 Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, 2 որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար: (3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4)Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար: (7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ: (8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ 3 նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»:                              Ըստ Ռ. Զարյանի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6. 13-րդ և 14-րդ նախադասություններից դուրս գրել 4 ածական.

Մեծանուն, լուսավոր, ընդարձակ, հսկայական։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7. 12-րդ նախադասությունից դուրս գրել 2 դերանուն և որոշել տեսակը.  

Մոսկվա, Անգլիա—տեղանուն

 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8. 15-րդ նախադասության դատարկ և լուռ բառերի համար գրել երկուական հոմանիշ.

Դատարկ—փուչ, լուռ—անձայն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 9. 10-րդ և 12-րդ նախադասություններից դուրս գրել անկախ դերբայների օրինակներ.

Բարկացած, խռովված, խանդաղատանքով, մոլեգնող

 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 10. Որոշել 10-րդ նախադասության դիմավոր բայերի եղանակը, ժամանակաձևը, դեմքը, թիվը.

Բարկացած- դիմավոր, ներկա, 3-րդ, ներկա

Խռովված- դիմավոր, ներկա, 3-րդ, ներկա

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 11. 18-րդ նախադասությունից դուրս գրել անհոդակապ 2 բարդ բառ.

Շուրջբոլորը, որոտընդոստ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 12. 6-րդ նախադասությունից դուրս գրել Ա ներքին հոլովման պատկանող 2 գոյական.

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 13. 3-րդ նախադասությունից դուրս գրել ածանցավոր 2 բառ.

Ստեղծագործություններ, պատահականորեն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 14. 17-րդ նախադասությունից դուրս գրել ուղիղ խնդրի 2 օրինակ.

Կատարվեց, դիրիժորական

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 15. 5-րդ նախադասությունից դուրս գրել բացահայտիչը և բացահայտյալը և նշել բացահայտչի տեսակը.

 Բալետը Մոսկվայում պատրաստվում է։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 16. 13-րդ նախադասությունից դուրս գրել տեղի պարագայի 1 օրինակ.

Անգիլա

 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 17. 12-րդ նախադասությունից դուրս գրել հետադաս դերբայական դարձվածը․

հրաժեշտ տվեցին

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 18. 10-րդ և 11-րդ նախադասություններից ո՞րն է համադասական, գրել նախադասությունը.

 Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար

Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին:

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы