1. Փորձի՛ր բացատրել տրված խմբերի նախադասությունների տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերությանը) և անվանի՛ր խմբերից յուրաքանչյուրը:

Ա. Շների ծառայությունների մասին կարելի է երկար գրել, կարելի է նաև նրանց պատվին կանգնեցված հուշարձանների մասին պատմել:
Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
Սիգը  դրսից է բերվել Սևան և այստեղ իր բազմացման համար նպաստավոր պայմաններ է գտել:Հողը ոչ թե օգնում է բույսերին, այլ խանգարում է նրանց աճին:

Ա շարքի բոլոր նախադասությունները համադասական են, քանի որ դրանց մեջ կան համադասական շաղկապներ։

Բ. Մ. թ. ա. IV ղարում շունն է արթնացրել Կորնթոս քաղաքի կայազորին, երբ թշնամին գաղտագողի մոտեցել է քաղաքին:
Ճապոնացի գիտնական Նոդզավան ասում է, որ հողը բոլորովին էլ չի նպաստում բույսերի աճին:
Գետերի հոսանքում էլ ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:
Սևանում համեմատաբար բարվոք  է սիգ ձկան վիճակը, որը դրսից` ռուսական Լադոգա և Չադ լճերից է բերվել:

Բ շարքի բոլոր նախադասությունները ստորադասական են, քանի որ նրանց մեջ կան ստորադասական շաղկապներ։

2.Տրված բարդ նախադասությունները երկու խմբի բաժանի՛ր` ըստ նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերության:
Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով: Համադասական
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել: Ստորադասական
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին: Համադասական
Մշակվող հողերը շրջափակում են մետաղալարե ցանկապատով ու դրա միջով էլեկտրական հոսանք են անցկացնում: Համադասական
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը: Համադասական
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: Ստորադասական
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան: Համադասական

  1. Կետադրիր տեքստը։ 
  2. Գտիր բարդ նախադասությունները, որոշիր տեսակները։
  3. Շարահյուսական վերլուծության ենթարկիր տեքստի բարդ նախադասությունները։

Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը՝ նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ —4 նախադասություն—համադասական

Ենթակա – արարիչն, նա
Ստորոգյալ – կուտակել էր, ուխտադրուժ էր, արնախում, փառասեր
Տեղի պարագա – Անտոնիոսի մեջ
Հանգման խնդիր – մահկանացուներին
Որոշիչ – բնորոշ, այպանելի
Ուղիղ խնդիր – գծերը

Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ —2 նախադասություն—համադասական

Ենթակա – այրը
Ստորոգյալ – ճողոպրում է, հասնում
Որոշիչ – այդ, ինքնահավան, ամբարտավան, մի, լավ, փրկված, հայոց, արքա
Ներգործող խնդիր – պարթևներից
Հատկացուցիչ – զորքերի
Միջոցի խնդիր – ջարդ ստանալով, մնացորդներով, օթևան խնդրելով
Ձևի պարագ ա – մ ի կերպ
Տեղի պարագա – Հայաստան
Անջատման խնդիր – Արտավազդից

Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ —3 նախադասություն—համադասական և ստորադասական

Ենթակա-թագավորն, ինքն էլ
Ստորոգյալ-հարված կհասցներ, կջախջախեր
Որոշիչ-խորամանկ, հայոց, վճռական, վաղեմի
Պայմանի պարագա-եթե լիներ դիվանագետ
Ուղիղ խնդիր-թշնամուն
Հանգման խնդիր-հաջորդներին
Հատկացուցիչ-նրա

Բայց լինելով բանաստեղծ՝ մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ —3 նախադասություն—համադասական

Ենթակա-զեղչված
Ստորոգյալ-չի ջախջախում, ապաստան է տալիս, կերակրում

Հռոմեցի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը․ նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով, մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ՝ մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы