Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), էլեկտրակայան, որտեղ ատոմային (միջուկային) էներգիան փոխակերպվում է էլեկտրականի։ ԱԷԿ-ում էներգիայի գեներատորը ատոմային ռեակտորն է։ Այդ ռեակտորում որոշ ծանր տարրերի միջուկների տրոհման շղթայական ռեակցիայի շնորհիվ անջատվում է ջերմային էներգիա, որն այնուհետև փոխակերպվում է էլեկտրականի, ինչպես խորհրդային ջերմաէլեկտրակայանում։

Հայկական ատոմային էլեկտրակայան

BalakovoNPP3.jpg

РАЭС летом 2006.JPG

Աշխատանք

ԱԷԿ-ը աշխատում է միջուկային վառելիքով (U233, U235, Pu239)։ Մեկ կգ ուրանի իզոտոպների կամ պլուտոնիումի ճեղքումից ստացվում է 22,5 միլիոն կվտ ժ էլեկտրաէներգիային համարժեք էներգիա, որը մոտ 2,5 միլիոն անգամ գերազանցում է 1 կգ պայմանական վառելիքի այրումից ստացված էներգիան։

1954 թվական 1954 թվականի հունիսի 27-ին ԽՍՀՄ Օբնինսկ քաղաքում գործարկվեց աշխարհում առաջին փորձնական-արտադրական ԱԷԿ՝ 5 Մվտ հզորությամբ։ 1958 թվականին գործարկվեց Սիբիրյան ԱԷԿ, իսկ 1964 թվականին՝ Բելոյարսկի և Նովովորոնեժի ԱԷԿ-ները։ 1970 թվականին ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր բնակավայրի մոտ սկսվել է Հայկական ԱԷԿ-ի կառուցումը, որի առաջին հերթի հզորությունը կկազմի 815 Մվտ։ Արտասահմանում արդյունաբերական նշանակության առաջին ԱԷԿ-ները գործարկվել են 1956 թվականին, Քոլդեր-Տոլում (Անգլիա) և 1957 թվականին, Շիփինգպորտում (ԱՄՆ)։ ԱԷԿ-ները կարող են կառուցվել ջերմային, դանդաղ և արագ նեյտրոններով աշխատող ռեակտորներով։ Կիրառվում են ջերմային նեյտրոններով աշխատող ռեակտորների հետևյալ չորս տիպերը՝

  1. ջրա-ջրային՝ սովորական ջրով, որն օգտագործվում է որպես դանդաղեցուցիչ և ջերմակրիչ,
  2. գրաֆիտա-ջրային՝ գրաֆիտե դանդաղեցուցիչով և ջրային ջերմակրիչով,
  3. ծանր ջրային՝ ջրային ջերմակրիչով և ծանր ջրով՝ որպես դանդաղեցուցիչ,
  4. գրաֆիտա-գազային՝ գրաֆիտային դանդաղեցուցիչով և գազային ջերմակրիչով։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы