«Հայը»։ Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» ստեղծագործությունը աչքի ընկավ իր անկեղծությամբ: Շա՜տ սիրեցի այն փաստը, որ առանց ավելորդ ռոմանտիզմի հեղինակը նկարագրում է հային և հայ ազգը: Եթե Վիլյամ Սարոյանը իր ստեղծագործություններում գովում և ընդգծում էր հայի միայն դրական կողմերը, ապա Դերենիկ Դեմիրճյանը խոր ցավով և ծայրահեղ անկեղծությամբ խոսում էր հայի ցավի, վշտի, հալածանքի պատճառների մասին և արժանապատվությամբ ընդգծում իր ազգի ազատասեր լինելը։
Оставьте комментарий