1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

Հսկայական—վիթխարի, դյութիչ—հմայիչ, ողորկ— հարթ, դժվար—խրթին, հավաքել—ժողովել, ծավի—բիլ, տամուկ—խոնավ, դրվատել—գովել, ստերջ—անպտուղ, պարպել—դատարկել։

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:

Փութաջան—ծույլ, երկչոտ—համարձակ, օրինական-ապօրինի, նոսր—թանձր, անջրդի—ջրարբի, ամպոտ—ջինջ, գագաթ—ստորոտ, ուսյալ—տգետ, խորդուբորդ—ողորկ, անբասիր —արատավոր

4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

Մեր տան մոտ կա մի հրաշալի այգի։

Հեռվում սլանում էր եղնիկների մի խումբ։

Նա արագ-արագ հավաքում էր մրգերը ,և գցում զանբյուղի մեջ։

Գետը զառիթափով սրընթաց իջնելով դանդաղ հոսում էր մարգագետնով։

Մարտ ամսին ցուրտն ու շոգը խառնվում են իրար։

Ամառվա անտանելի շոգից վառվում են անտառները։

Հեռվում դաշտի մեջ նշմարվում էր մի հին խրճիթ։

ՈՒսումնագիտական արշավների ընթացքում արշավորդները զինվեցին նոր գիտելիքներով։

Սառը օդը թարմացրեց նրա մթգնած ուղեղը։

Մի բաժակ տաք թեյի շուրջ նրանք մտերմիկ զրուցում էին։

Ֆիլմն այնքան հետաքրքիր էր, որ ինձ այն շատ կարճ թվաց։

Երկար ժամանակ նա նստած դիտում էր հրաշագեղ մայրամուտը։

Վախկոտները մեռնում են ամենոր, քաջերը՝ մեկ անգամ և գիտակցելով։

Հայոց արի մարտիկների շնորհիվ է, որ մենք միշտ հաղթում ենք թշնամուն։

Մաքուր և վճիտ էին նրա աչքերը, ինչպես սարերից հոսող առվակները։

Կեղտոտ պատերի տակ քարշ էր գալիս մի արբեղոց մուրացկան, որի ձեռքերն ու հագուստը այդ պատերից ոչնչով չէին տարբերվում, երբ նա անշարժ կանգնած էր լինում։

Ամբողջ ամառ վարպետ Սերոբն աշխատեց այգու կենտրոնում կանգնեցրած քարե արձանի վրա՝ նրան նոր շունչ ու հոգի տալով։

Ձմեռը շատ դաժան էր գտնվել դաշտում տնկված փոքրիկծառերի նկատմամբ։

Այգու մուտքը զարդարված էր մագլցող վարդերով, որոնք կամար եին հյուսել մինչև փոքրիկ տաղավարը։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը կռվի ու պայքարի մեջ էր։

Եղնիկն ուղիղ նայում էր որսորդի աչքերին, ով անխղճորեն կրակեց նրա վրա։

Արամն ակնտետ նայում էր պատկերասրահի վերջում դրված գծանկարի թեք գծերին, որոնք այնքան համաչափ էին գծված։

Բժիշկների բնորոշմամբ հիվանդի վիճակը կայուն էր , բայց ծանր։

Աթոռների ոտքերը խախուտ էին, բայց դրանք դեռ օգտագործվում էին։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы