Աշնանային Բնություն

Աշունը եկավ, իր ոսկեզօծ թևերը փռեց աշխարհի վրա։ Աշնանը բնությունը շատ գեղեցիկ է, իր ոսկեգույն զգեստով։ Բնությունը նման է մի գեղեցկուհու, որը անհամբեր սպասում է, թե երբ կգա աշունը, որ ինքը հագնի ամենագեղեցիկ զգեստը։ Ծառերի վրա արդեն երևում են կարմիր կանաչ և դեղին տերևներ։ Աշնանը սկսվում է տերևաթափ։ Մեղմ քամին գույնզգույն տերևները պոկում է ծառերի վրայից։նՔամուց տերևենրը քշվում, հավաքվում են ժայռերի խորոշներումև փոսերում։ Արդեն մի քիչ ցուրտ է։ Հորիզոնից փչում է մեղմ քամին։ Տերևեները քամու նվագի տակ շուրջպար են բռնում, բարձրանում վերև՝ դեպի ամպերը։ Կածես նրանք պարում են, և իրենց խշխշուն ձայնով ձայնակցում քամուն։ Թռչունները արդեն չվել են տաք երկրներ՝ դեպի հարավ։ Այդ պատճառով մենք չենք լսում նրանց ուրախ ծլվլոցը։ Անձրևը թակում է մեր պատուհանները, և կարծես մեզ կանչում՝ որպեսզի մենք տեսնենք բնության գեղեցիկ տեսարանը։

Աշնանը բնությունը օժտված է յուրահատուկ գեղեցկությամբ, որը աննկարագրելի է․․․

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы