Կոշտ կենցաղային թափոններ, (ԿԿԹ, կենցաղային աղբ) առարկաներ կամ ապրանքներ, որոնք կորցրել են իրենց սպառողական հատկությունները, սպառման թափոնների մեծ մասը։ ԿԿԹ-ը բաժանվում են նաև թափոնների (բիոլոգիական ԿԹ) և բուն կենցաղային աղբը (արհեստական կամ բնական ծագման ոչ բիոլոգիական ԿԹ), իսկ վերջինս հաճախ կենցաղային մակարդակում անվանվում է պարզապես աղբ։
Աղբի ուսումնասիրությամբ, «աղբային հնեաբանությամբ», դրա ուտիլիզացման եղանակներով զբաղվում է գարբոլոգիա գիտությունը.
Կազմություն
Հին անվադողեր
Մի՛ աղտոտեք
Աղտոտելն արգելվում է
Կոշտ կենցաղային թափոնները իրենցից ներկայացնում են բարդ տարրակազմ խարնուրդ։
Ըստ կազմաբանական հատկանիշի ԿԿԹ ներկայումս կազմված է հետևյալ բաղադրիչներից:
- Բիոլոգիական թափոններ.
- Ոսկորներ
- Սննդային և բուսական թափոններ (կեղտաջրեր, մնացուկներ)
- Սինթետիկ թափոններ.
- Ցելյուլյոզայի վերամշակման
- Թուղթ — թերթեր, ամսագրեր, փաթեթավորման նյութեր
- Բնափայտ
- Նավթամթերքներ
- Պլաստմասսաներ
- Տեքստիլային գործվածքներ
- Կաշի, ռետին
- Տարբեր մետաղներ (գունավոր և սև)
- Ապակի
- Ձրաբերուկ, փոշի, ընկած տերևներ
- Ցելյուլյոզայի վերամշակման
ԿԿԹ ֆրակցիոն կազմը (բաղադրիչների ծավալային կազմությունը, որն անցնում է տարբեր չափերի բջիջներով մաղի միջով) ազդում է ինչպես թափոնները հավաքելու և տեղափոխելու, այնպես էլ դրանց հետագա տեսակավորման, վերամշակման վրա։
ԿԿԹ քիմիական կազմն անհրաժեշտ է ԿԿԹ վերամշակման ընթացքում ստացվող կոմպոստի և բիոգազի որակը որոշելու համար։
ԿԿԹ կազմությունը տարբերվում է տարբեր է տարբեր երկրներում, քաղաքներում։ Այն կախված է տարբեր գործոններից, ներառյալ բնակչության բարեկեցությունը, կլիմա, համայնքի բարեկարգությունը։ Աղբի կազմի վրա էականորեն ազդում է ապակետարրաների, մակուլատուրայի և այլնի հավաքման համակարգը քաղաքում։ Այն կարող է փոխվել կախված սեզոնից, եղանակային պայմաններից։ Այսպես՝ աշնանն ավելանում են սննդային թափոնների քանակը, ինչը պայմանավորված է սննդակարգում բանջարաղեների և մրգերի ավելի մեծ օգտագործմամբ։ Իսկ ձմռանը և գարնանը կրճատվում է փողոցային աղբը (թափված տերևներ և այլն)։
Ժամանակի ընթացքում ԿԿԹ կազմը որոշակիորեն փոխվում է։ Ավելանում է թղթի և պոլիմերային նյութերի բաժինը։ Իսկ կենտրոնական ջերմամատակարարման անցմամբ՝ ածուխը և խարամը ԿԿԹ-ում գործնականորեն վերանում է։
Ազդեցություն կենդանի բնության վրա
Կենցաղային թափոնների աղբավայրերը ծառայում են սննդի աղբյուր սինատրոպ տեսակների՝ վարակներ տարածողների, առաջին հերթին՝ առնետների համար։ Օրգանիկայի մնացուկներով ամանեղենը, շշերը և այլ տարողությունները կարող են թակարդի դեր խաղալ վայրի կենդանիների, միջատների համար։
Թափոնների թաղման, վերամշակման, ուտիլիզացման տեխնոլոգիաներ
Կիրառվում է թափոնների առանձնացված հավաքում, թաղում և այրում։
Մելիտոպոլ քաղաքի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրը
Տարբեր տեսակի թափոնների առանձնացված հավաքումը որոշում է առանձին բաղադրիչների ուտիլիզացման արդյունավետությունը և արժեքը։ Ուտիլիզացիայի համար առավել անհարմար են խառը թափոնները, որոնք պարունակում են բիոքայքայվող խոնավ սննդային թափոններ, պլաստմասսա, մետաղներ, ապակի, և այլ բաղադրիչներ։
Զարգացած երկրներում XX դարում և ավելի ուշ թափոնների թաղումը հաճախ իրականացվում է ոչ թե տարերային աղբավայրերում, այլ հատուկ նախագծված ճարտարագիտական օբյեկտներում, կենցաղային թափոնների թաղման պոլիգոններում Պոլիգոնների նախագծերը պետք է նախատեսեն շրջակա միջավայրի վնասի նվազեցում, սանիտարա-տեխնիկական պահանջների պահպանում և այլն։
Մի շարք զարգացած երկրներում տարածված է ԿԿԹ ուտիլիզացումը այրման մեթոդով՝ հատուկ պոլիգոններում մոխրի հետագա թաղմամբ։ Ճիշտ իրականացման համար մեթոդը պահանջում է շատ բարձր ջերմաստիճանների հասնել որոշակի ժամանակով («վերջնաայրում», օրինակ՝ ելքային գազերի տաքացում 850 աստիճանից բարձր ջերմաստիճանի երկու և ավելի վայրկյանով)։
ԿԿԹ կանխատեսում
Կենցաղային թափոնների դեմ պայքարի համար կիրառում են ԿԿԹ կանխատեսման և ձևավորման մոդելավորման մեթոդներ. Առանձնացնում են ԿԿԹ ձևավորման բալանսային, գործոնային և վիճակագրական մոդելներ։ Բալանսային մոդելներում թափոնների ձևավորումը գնահատվում է արտադրանքի օգտագործման, վաճառքի, ապրանքների սպառման տվյալներով։ Գործոնային մոդելերը հիմնված են փաստերի վերլուծության վրա, որոնք նկարագրում են թափոնների ձևավորման գործընթացները։ Վիճակագրական մոդելները բացահայտում են ԿԿԹ ձևավորման փոփոխությունների վիճակագրական օրինաչափությունները:.
Оставьте комментарий