Գազ, ածուխ, նավթ․ Համեմատում

Առաջին հերթին երեքն էլ հանվում են ընդերքից: Այս երեքն էլ պետքական են մարդկանց, բայց վնասում են բնությունը: Ածուխը հանվում է երկու եղանաով, այն համեմատաբար ավելի հեշտ ու անվտանգ է: Քանզի գտնվումէ պինդ վիճակում: Նավթը կարող է մեծ վնաս հասցնել, որովհետև մեկ է աղտոտում է բնությունը, օրինակ` ծովի ընդերքից հանելու ժամանակ: Քանի որ նավթը ջրից թեթև է, այն մնում է ջրի երեսին, և փակելով ջուրը, չի թողնում, որ արևի ճառագայթները մտնեն ջրի մեջ, ինչը վտանգավոր է շատ բույսերի համար, որոնք սնվում են արևի լույսով: Եվ վտանգավոր է նաև ջրային կենդանիների համար։ Գազի տեղափոխման հիմնական միջոցը խողովակաշարերն են: 75 մթնոլորտ ճնշման տակ այն հեշտությամբ տեղափոխվում է մինչև 1,4 մ տրամագիծ ունեցող խողովակներով: Գազը էկոլոգիապես ամենամաքուրն է, արտահանելիս չի աղտոտվում միջավայրը, բայց այն հրդեհավտանգ է։

Վառելիքային ռեսուրսներից նավթը համարվում է ամենակարևորը, քանի որ նավթի վերամշակումից են ստանում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներին անհրաժեշտ վառելիքի մեծ մասը: Նավթամթերքների վերամշակումից են ստանում ասֆալտ, իսկ մազութը օգտագործում են ՋԷԿ-երում:

Ածուխը նավթի և գազի համեմատ ավելի էժան է, ավելի տարածված և ավելի առատ, իսկ շրջակա միջավայրի համար ամենավտանգավորը, քանի որ այն այրվելով ախտոտվում է օդը: Ածխի այրման հետևանքով մթնոլորտում ավելանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժգնացմանը, կլիմայի գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը: Ինչը այդքան էլ բարի չէ երկիր Մոլորակի համար:

Բնական գազը հսկայական դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող  վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Սակայն այս ոլորտում գազի դերը անընդհատ աճում է: Բնկան գազը մեծ ծավալներով օգտագործվում է մետաղամշակման ոլորտում,որպես ավտոմեքենային վառելիք աշխարհում սկսել է ավելի մեծ տարածում գտնել իր էժանության և էկոլոգիապես մաքուր լինելու պատճառով:

Էներգիա

Վերականգնվող էներգիա կամ Կանաչ էներգիա, այնպիսի աղբյուրներից ստացվող էներգիա, որոնք մարդկային մասշտաբներով անսպառ են։ Այդպիսի էներգիայի օգտագործման հիմնական սկզբունքն այն է, որ այն, դուրս մղվելով շրջական միջավայրի գործընթացներից, տեխնիկական կիրառում ստանա։ Վերականգնվող էներգիա ստանում են բնական ռեսուրսներից, որոնցից են արևի լույսը, ջրային հոսանքները, քամին, մակընթացությունները, հիդրոթերմալ էներգիան։ Դրանք վերականգնվում են, այսինքն` բնական ճանապարհով լրացվում են։

2014 թվականին էներգիայի համաշխարհային պահանջարկի մոտ 19.2 %-ը ստացվել է վերականգնվող աղբյուրներից

ՔԱՄՈՒ ՈՒԺ

Էներգետիկայի այս ճյուղը մասնագիտացված է մթնոլորտում գտնվող օդային զանգվածների կինետիկ էներգիայից էլեկտրական, ջերմային և ցանկացած այլ տեսակի էներգիայի ստեղծմանը ժողովրդական տնտեսության մեջ կիրառելու նպատակով։ Էներգիայի վերափոխումը կատարվում է հողմաշարժիչների, հողմաղացների և տարատեսակ այլ ագրեգատների միջոցով։ Քամու ուժը արևի գործունեության հետևանք է, այդ պատճառով այն վերականգնվող էներգիայի տեսակներից է։

Հողմաշարժիչների հզորությունը կախված է մակերեսից, գեներատորի թիակից։ Օրինակ` դանիական Vestas ընկերության 3 մբթ (90 Վ) հզորությամբ տուրբիններն ունեն 115 մ բարձրություն, թիակների 90 մ տրամագիծ և աշտարակի 70 մ բարձրություն։

Այսպիսի էներգիայի արտադրման առավել արդյունավետ տեղեր են համարվում ափամերձ տարածքները; Ծովում` ափից 10-12 կմ հեռավորության վրա (երբեմն նաև ավելի հեռու) կառուցում են օֆշորային հողմաէլեկտրակայաններ։ Հողմաշարժիչների աշտարակներն ամրացնում են գերաններով հիմքին, որ փորվում է 30 մ խորության վրա։

Հիդրոէներգետիկա

այ էլեկտրակայաններում որպես էներգիայի ազբյուր օգտագործվում է ջրային հոսքի պոտենցիալ էներգիան, որի սկզբնաղբյուրը Արեգակն է։ Այն գոլորշիացնում է ջուրը, որ հետ տեղումների տեսքով թափվում է ցած և հոսում ներքև` ձևավորելով գետեր։ Հիդրոէլեկտրակայաններ են կառուցում հիմնականում գետերի վրա` կառուցելով ամբարտակներ ու ջրամբարներ։ Հնարավոր էնաև ջրի հոսքի կինետիկ էներգիայի օգտագործումը այսպես կոչված ազատ հոսք ունեցող (առանց ամբարտակի) հէկերի վրա։

Ալիքների էներգիա

Ալիքային էլեկտրակայանները օգտագործում են օվկիանոսի մակերևույթի ալիքների պոտենցիալ էներգիան։ Ալիքների հզորությունը չափվում է կՎտ/մ-ով։ Քամու և արևային էներգիայի համեմատությամբ ունի ավելի բարձր տեսակարար հզորություն։ Չնայած մակընթացային էներգիայի հոտ ունեցած նմանությանը` ալիքային էներգիան վերականգնվող էներգիայի հրաշալի աղբյուր է։

Արևային լույսի էներգիա

Էներգետիկայի այս տեսակը հիմնվում է Արևի էլեկտրամագնիսական ճառագայթումը էլեկտրական կամ ջերմային էներգիայի վերածելու վրա։

Արևային էլեկտրակայանները օգտագործում են Արևի էներգիան ինչպես ուղղակիորեն (ֆոտոէլեկտրական կայաններն աշխատում են ներքին ֆոտոէֆեկտի երևույթի վրա), այնպես էլ անուղղակիորեն` օգտագործելով գոլորշու կինետիկ էներգիան։ Ֆոտոէլեկտրական խոշորագույն կայանը Topaz Solar Farm էլեկտրակայանն է, որ գտնվում է Կալիֆորնիայում։ Նրա հզորությունը 550 մՎտ է։

Արևային էլեկտրակայանները լինում են.

  • Աշտարակային։ Արևային լույսը հելիոստատներով կենտրոնացնում են կենտրոնական աշտարակում, որ լցված է աղային լուծույթով։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы