Պ. Բեդիրյան, Բառերի խորհրդավոր աշխարհից
Վահանով
Նրա խիստ դատին
Արհամարհանքին դիմեմ վահանով
Եվ սուր նետերը ուղղված իմ սրտին
Փշրե՛մ, ջախջախե՛մ աննված թափով։
(Շուշանիկ Կուրղինյան, «Ապրել եմ ուզում)
Ո՞վ չգիտե, որ վահանը մեր նախնիների զինանոցի կենսական բաղադրիչ է եղել, սրի անբաժան զուգակիցը, պաշտպանության անգնահատելի միջոցը։ Ահա թե ինչու հայերենում վահան բառը (և նրա հոմանիշներն այլ լեզուներում) վաղուց ի վեր ստացել է «ամուր, ամրակուռ պաշտպան կամ պաշտպանություն» փոխաբերական նշանակությունը։ Ահա, բացի վերևինից, մի օրինակ էլ Ավետիք Իսահակյանից.
զարկեցիր նենգ թշնամուն բարբարոս,
ոխի դեմ դարձար վահան ու պատվար։ («Սիրելի հերոս Ս.Գ. Զաքիյանի անմահ հիշատակին»)
(Փակագծերի մեջ ասեմ, որ վահան առարկայի արտաքին նմանության զուգորդությամբ վահան կամ վահանակ անունն են ստացել շատ առարկաներ. կա ղեկավարման վահանակ, նույնիսկ բասկետբոլի վահանակ)։
Եվ հին աշխարհի կանայք՝ մայր, քույր թե կողակից, իրենց հարազատ պատանիներին կամ տղամարդկանց կռվի ուղարկելիս հույսով, հավատով կամ հորդորանքով մրմնջում էին մաղթանքի սուրբ խոսքեր, մարտաշունչ ու հայրենասիրական հետևյալ բառերը՝ «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։
Սա նշանակում է ՝ «Կա՛մ վահանը ձեռքիդ, այսինքն՝ հաղթանակած վերադարձիր, կա՛մ հերոսաբար զոհված»։ Այս վերջինը լավ հասկանալու համար պետք է գիտենանք, որ հին աշխարհում հույների մեջ սովորություն է եղել մարտերում զոհված հերոսների դին ծննդավայր տեղափոխել նրանց վահանների վրա։
Եվ այդ հի՜ն-հին ժամանակներից «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» բանաձևումը դարձել է թևավոր խոսք. այն արտասանում են մարդիկ, երբ կանգնած են վճռական, ճակատագրական գործողությունների շեմին։
Առաջադրանքներ
1. Հին աշխարհի ո՞ր սովորությունից է ծագում «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» արտահայտությունը։
հին աշխարհի կանայք՝ մայր, քույր թե կողակից, իրենց հարազատ պատանիներին կամ տղամարդկանց կռվի ուղարկելիս հույսով, հավատով կամ հորդորանքով մրմնջում էին մաղթանքի սուրբ խոսքեր, մարտաշունչ ու հայրենասիրական հետևյալ բառերը՝ «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։
2. Քո կարծիքով ի՞նչ երրորդ տարբերակ էին բացառում կանայք, որի մասին տեքստում չի խոսվում։
Իմ կարծիքով միասնականությունը, այսինքն՝ <<ինչպես վահանը>>։
3. Մեր օրերում ո՞ր դեպքերում է տեղին այդ արտահայտությունը։
Պատերազմի ժամանակ
4. Գտիր, դուրս գրիր ա ներքին հոլովման ենթարկվող գոյականները։
աշխարհի,հավատով,մաղթանքի,հաղթանակած,վերադարձի,հասկանալու,աշխարհում։
5. Տեքստից գտիր դերանունները, որոշիր տեսակները։
մեր-անձնական,իրենց-ցուցական,սա-ցուցական,ով՞-հարցական,մի-անորոշ,ահա-ցուցական,այս-ցուցական,այդ-ցուցական։
6. Գտիր ածականները, որոշիր տեսակները։
կենսական-հարաբերական,անբաժան-հարաբերական,անգնահատելի-հարաբերական,ամուր,ամրակուռ,պաշտպան-որոշյալ,հին-հարաբերական,թևավոր-հարաբերական,վճռական, ճակատագրական -որոշյալ։
7. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են, ինչ կազմություն ունեն, որ սեռի են։
Ուղղված – հարակատար դերբայ, ածանցավոր, կրավորական
Աննված – հարակատար դերբայ, ածանցավոր, կրավորական
Զարկեցիր – ժխտական դերբայ, պարզ, ներգործական
Ուղարկելիս – համակատար դերբայ, պարզ, ներգործական
Հաղթանակած – հարակատար դերբայ, պարզ, ներգործական
Վերադարձիր – ժխտական դերբայ, պարզ, չեզոք
Զոհված – հարակատար դերբայ, ածանցավոր, կրավորական
Հասկանալու – անորոշ դերբայ, սեռական հոլով, պարզ, ներգործական
Տեղափոխել – անորոշ դերբայ, ուղղական հոլով, բարդ, ներգործական
Կանգնած – հարակատար դերբայ, պարզ, չեզոք
Оставьте комментарий