Գրաֆիտիի լեզու

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց 10-1 դաս. սովորող Ալեն Կոշկարյան
Հետազոտական աշխատանքի թեման՝ «Գրաֆիտիի լեզու. Գրաֆիտի — վանդալիզմ, թե՞ արվեստ»

Ղեկավար՝ Սոֆյա Այվազյան

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

  • Ներածություն
  • Գլուխ 1․ Գրաֆիտիի պատմությունից
  • Գլուխ 2․ Գրաֆիտիի ոճերը
  • Գլուխ 3․ Գրաֆիտին աշխարհում
  • Գրականություն
  • Եզրակացություն
    Ներածություն
    Ես ընտրել եմ այս թեման, քանի որ փոքր հասակից հետաքրքրել է
    գրաֆիտին։ Հիշում եմ, երբ փոքր էի, մի երիտասարդ բակում անընդհատ
    գեղեցիկ գրաֆիտիներ էր նկարում։ Ես սկսեցի ոսումասիրել այդ
    ժամանակակից արվեստը, խաղում էի բազմաթիվ խաղեր գրաֆիտիի
    հետ կապված։ Բայց հիշում եմ, որ միշտ ամաչում էի հարցեր տալ այդ
    երիտասարդին։ Դպրոցում թեմայի վերնագիրն անմիջապես ինձ գրավեց,
    ընտրեցի այդ և կփորձեմ լավ ներկայացնել այն։
    Ի դեպ, կարդացել եմ Խուլիո Կորտասարի «Գրաֆիտի» պատմվածքը։
    «Գրաֆիտի» թեման այն մասին է, որ սահմանափակումն ու արգելքը
    հակազդեցություն են ծնում, այդ պատճառով, հակառակ
    սպառնալիքներին, գնալով ավելանալու են գրաֆիտիով, այսինքն՝ իրենց
    սիրելի գործով զբաղվողները։ Ես կարծում եմ, որ գրաֆիտին ճիշտ
    տեղում նկարելու դեպքում, իրոք, արվեստ է։
    Մենք բոլորս էլ լսել ենք գրաֆիտիի մասին։ ինչ-որ մեկը գրաֆիտին
    պատկերացնում է որպես վանդալիզմ, բայց գրաֆիտին ունի նաև իր
    հետաքրքրությունը և յուրահատկությունը։ Այո, ես համաձայն եմ, որ
    պետք չէ հուշարձանների վրա նկարել, բայց եթե գրաֆիտին նկարվի
    այնպիսի մի տեղում, որտեղ դատարկ պատ է, ոչինչ չկա այնտեղ, ապա
    դա արվեստ է։ Մարդկանց հետաքրքիր կլինի դրա կողքով անցելը և
    ծանոթանալը այդ արվեստին։ Իսկ հիմա կներկայացնեմ գրաֆիտիի
    պատմությունը։

Գլուխ 1․ Գրաֆիտիի պատմությունից



Գրաֆիտիի և փողոցային արվեստի պատմությունը մեզ ներկայացնում է
աներևակայելի մի բան․ ընդարձակ ասպարեզ՝ թե՛ տարածության
առումով, թե՛ նրա համատարած գլոբալ հասանելիության միջոցով,
ինչպես նաև ժամանակը՝ իր կարգավիճակով՝ որպես պրակտիկա, որը
նույնքան հին է, որքան մշակույթն ինքնին։ Պատերի վրա գրելու
գործողությունը (հայտնի է նաև՝ որպես պարիետալ գրություն),
նույնքան ամենուր տարածված և տարերային գործողություն է, որը
կապված է սկզբնականի հետ՝ նյութը զարդարելու և ձևավորելու
ֆիզիկական միջավայրը։
Գրաֆիտին ստեղծվել է 1960-ականներին Ամերիկայի Միացյալ
Նահանգներում, ի սկզբանե այն ունեցել է բավականին մռայլ իմաստ։
Փողոցային հանցագործ միավորումները, գրելով սեփական միավորման
անունը պատերին, նշել են այն բոլոր տարածքները, որտեղ, ըստ իրենց
դրված օրենքների, պետք է գործեն իրենք։ Այդ կերպ
պայմանավորվածություն էին ստեղծում այլ միավորումների հետ՝
քաղաքի բաժանման համար։ Իհարկե, այս առանձնահատուկ ձևը նաև
օգնել է օրինապահ ուժերին՝ հանցագործների դեմ պայքարի մեջ, և
գրաֆիտին դարձել է ոչ օգտակար ձև՝ հետզհետե դառնալով ավելի
վանդալիզմի նման երևույթ։
Գրաֆիտիի հիմնադիրներից մեկը Նյու Յորքից Taki-183- ն էր, որի լրիվ
անվանումը պատմության մեջ չի ներառվել: Աշխատելով որպես
սուրհանդակ և շրջելով քաղաքում ՝ նա իր ստորագրությունը թողեց
պատերին, ցանկապատերին, մետրոյում ՝ բաղկացած իր բնակության
փողոցի անունից և համարից: Ավելի ուշ, թերթերը գրում էին նրա մասին,
և արդեն նրա հետևորդների բազմությունը սկսում էր թողնել
պիտակները՝ ավելի ու ավելի շատ նկարելով քաղաքի փողոցները:
Լքված շենքերի պատերը օգտագործվել են որպես արվեստի
օբյեկտներ: Ամերիկայից փողոցային արվեստը հետագայում տարածվում
է միայն գրաֆիտիի տեսքով: Եվրոպայում այս շարժումը դարձել է ավելի
«ինտելեկտուալ»: Նկարիչները սկսեցին հորդորել մարդկանց մտածել,
պայքարել իրենց իրավունքների համար, բողոքել անարդարության դեմ և
լինել ակտիվ: Սկզբնապես լքված շենքերի պատերը, կամուրջների
հիմքերը և մետրոյի կայարաններն օգտագործվում էին որպես արվեստի
օբյեկտներ: Ավելի ուշ նկարիչները անցան պատմական վայրերի
պատերին, ինչը փողոցային արվեստը դարձնում էր անօրինական: Այն
համարվում էր վանդալիզմ, և դա շարունակվեց մի քանի տասնամյակ:
Այժմեական մշակույթում գրաֆիտի անվանում են փողոցային պատերին
արված պատկերները, հաճախ անվանելով նաև վանդալիստական ակտ,
քանի որ այդ կերպ արտահայտելով իրենց մտքերը, նկարիչները նաև
խախտում են շինության ընդհանուր տեսքը, ինչևէ, մարդկանց
կարծիքները բազում են այս երիտասարդ մշակույթի վերաբերյալ։
Իսկապես լինում են միանշանակ վանդալիստական ակտեր գրաֆիտիի
միջոցով, բայց և ստեղծվում են իսկապես հարգանքի
արժանի արվեստի գործեր, որոնց հեղինակների յուրօրինակ
աշխատանքը տեսնելով՝ դժվար է դասել նրանց վանդալիստների
շարքերում։
Գրաֆիտի նկարողներին անվանում են վրայթեռներ, անգլերեն writer,
որը նշանակում է գրող, իսկ քանի որ գրաֆիտին հիմնականում լինում է
ինչ-որ բառի տեսքով, ապա նկարչին էլ անվանում են գրող։
Իր զարգացման ընթացքում գրաֆիտին, ստացավ նոր որակ, իսկ
երիտասարդության կողմից համարվեց տեխնիկապես բարդ և նույնիսկ
կոմերցիոն արժեք ունեցող նկարչական ուղղություն։

Գլուխ 2․ Գրաֆիտիի ոճերը


Գրաֆիտին, չնայած իր բավականին նոր ուղղություն լինելու
հանգամանքին, ունի մի շարք ոճեր. դրանք են՝ Բաբլ սթայլ (Bubble style),
Սթրիթ սթայլ (Street style), Քերեքթր (Character), Էֆեքս (FX)։


Բաբլ սթայլ


(Bubble style), Bubble՝ նշանակում է փուչիկ, style՝ ոճ, այսինքն փուչիկային
ոճ, երևի արդեն պարզ է թէ ինչպիսին կլինի այս ոճի տեսքը։ Գրաֆիտիի
այս ձևը տեխնիկապես ամենահեշտն է և համբավ ունի սկսնակ
նկարողների՝ ռայթեռների մոտ, այն իր նկարչական մոտեցումով ավելի
նման է մուլտիպլիկացիոն տառատեսակի, քանի որ Բաբլ սթայլով
նկարվում են միայն բառեր։


Սթրիթ սթայլ


(Street style), այսինքն փողոցային ոճ։ Այս ոճը տեխնիկապես
համեմատաբար ավելի բարդ է և համարվում է ամենասիրված ոճը, այն
նաև ամենատարածվածն է։ Այս ոճով նկարվում են միայն բառեր, որոնք
հաճախ այնքան խճճված են պատկերվում, որ միայն հեղինակն է ի
վիճակի կարդալ։ Հիմնականում պետք էլ չէ հասկանալ պատին գրվածը,
քանի որ հեղինակը, ամենայն հավանականությամբ, սեփական
մականունն է գրում, այդպես է ընդունված այս ոճում, քանի որ շեշտը
դրված է ոչ թե բառի իմաստի վրա, այլ նրա գեղարվեստական
հարստության, գույնի և ֆորմայի գեղեցկության վրա։ Չնայած դրան,
գրաֆիտիները անհասկանալի են կարդացողի համար, հաճախ
հանդիպում են այնպիսի նմուշներ, որոնց նայողը երկար չի կարողանում
պոկ գալ։



Քերեքթըր


Character- այսինքն՝ կերպար։ Այս ոճին հավատարիմ նկարիչները
պատկերում են մարդկային դիմանկարներ, կամ կենդանիների, մի
խոսքով, ամեն ինչ կապված կերպարվեստի հետ, հաճախ հանդիպում են
պատեր՝ հայտնի մարդկանց դիմանկարներով, օրինակ՝ քսաներորդ
դարի վերջին շատ մոդայիկ էր 2Pac-ի և Չե Գեվարայի դիմանկարները,
որոնք ասես տպվում էին մեկը մյուսի հետևից։


Էֆեքս


FX-ը effects անգլերեն բառի սլենգային գրվածքն է։ Գտնելով, որ այդ բառը
գրել այնպես, ինչպես այն հնչում է, ավելի մոտ է գրաֆիտիի կոնցեպտին,
հենց այդպես էլ գրում են։ Այս ոճը հայտնի է նաև Մյուրալիզմ
անվանումով, որն օգտագործվում է հիմնականում Եվրոպայում, քանի որ
շատերի կարծիքով այն սկիզբ է առել Ֆրանսիայում։ Այս ոճը
տեխնիկապես և իր բնույթով ամենադժվարն է, քանի որ այստեղ
պահանջվում են արդեն տարիների փորձ և գեղարվեստական բացառիկ
որակ։ ԱՄՆ-ում և Եվրոպայում այս ուղղությունը մեծ համբավ ունի
սրճարանների, ակումբների և նույնիսկ գրասենյակների ձևավորման
ասպարեզում և վարձատրվում է մեծ գումարներով։ Լինում են նաև
դեպքեր, երբ վաճառվում են կտավի վրա, ինչպես
կվաճառվեր գեղանկարը․ դա խոսում է որակի և բարդ մասնագիտական
աշխատանքի մասին։ Աշխարհում գրաֆիտիի քիչ մասնագետներ կան,
որոնք նկարում են այս ոճով, հիմնականում նրանց տարիքն անցնում է
երեսունը, իսկ սկսել են նրանք տասնչորս-տասնհինգ տարեկանից, ինչը
խոսում է փորձի մասին։ Այս ոճից է սկիզբ առել աերոգրաֆիան, որը այդ
ոճի նկարչություն է, միայն՝ մեքենաների վրա։



Գրաֆիտիի ժամանակակից արքաներից են՝ Loomit, Daim,
Codeak,Seen,Cope և այլք։ Հայաստանում նույնպես կան ռայթերներ,
նրանցից են՝ Free Art, Van, Ray, Toxic, և այլք։ Կան նաև անհատական
նկարիչներ, որոնցից առավել հայտնին Հայաստանում Key անունով
երիտասարդն է։

Գլուխ 3․ Գրաֆիտին աշխարհում


Հյուսիսային Ամերիկա
Որպես ժամանակակից գրաֆիտիի ծննդավայր՝ Հյուսիսային Ամերիկան
ունեցել է առանցքային և
մնայուն ազդեցություն՝ անկախ հանրային արվեստի վրա: Այն մնում է
առանցքային տեղ ապօրինի արվեստի կողմնակիցների համար,
հատկապես գրաֆիտի նկարիչների հետ,
ներգրավվելով դեպի Նյու Յորք՝ որպես վայր, ուր նրանք պետք է այցելեն,
և որտեղ, հնարավորության դեպքում,
ներկել։ Տարածաշրջանը շարունակաբար առաջ է անցել գրաֆիտիի
սահմաններից:
«աշխարհ, որը տասնհինգ տարի մնացել է գլխավոր սկիզբը վրա»,
այսպես է սահմանում Քալեբ Նիլոնը։
Անկախ հանրային արվեստում գեղագիտական նորամուծություններ են
առաջանում սահմանների ներսում։
Հյուսիսային Ամերիկան որոշ չափով եղել է գրաֆիտիների
առաջնագծում՝ արվեստի շուկայի հետ, և կերպարանափոխության
առաջնագիծը դասական գրաֆիտիից մինչև հայտնի «փողոցային
արվեստ»:
Ավելին, տարածաշրջանը տվել է բազմաթիվ արվեստագետներ, որոնց
հայեցակարգային զարգացումները այսօր էլ շատերի կողմից ընդունվում
են:
Այս մեծ մեգապոլիսում կատարված ժամանակակից ոճական
առաջընթացը համապատասխանում է
պատմականներին։ Չնայած արտիստները այնքան բազմազան են, որքան
Blade, Cost և Revs, Dondi։
Նրանք շատ կարևոր մարդիկ են գրաֆիտիի մեջ, նրանց աշխատանքը
շատ մարդկանց է դուր գալիս։ Իսկ գրաֆիտիի աշխարհը հենց Նյու Յորքն
է։


Բեռլին․Գերմանիա
Բեռլինը նկարագրվել է որպես «ուրվականներով լի քաղաք», քանի որ մի
կողմից այն մետրոպոլիա է, բնութագրվում է բաժանումով, մահով,
ավերածություններով և հսկայական թափուր աշխատատեղերով, բայց
մյուս կողմից՝ այն կարելի է բնութագրել որպես ճկուն, խորը
արմատավորված տեղում, համարձակ, ստեղծագործ և
խորհրդանշական: Երբ դեռ կանգուն էր Բեռլինի պատը, արևմտյան
կողմը պարծենում էր գրաֆիտիների տպավորիչ ցուցադրությամբ,
ներառյալ անձնական պոռթկումները, քաղաքական կարգախոսները,
պաստառներ, նկարներ և հավելվածներ : Պատը գրավեց բազմաթիվ
ստեղծագործողների անհնազանդության արտահայտություններ՝ իր վաղ
տարիներին: Այն սկսել է ծաղկել որպես որմնանկարի վայր՝ 1976
թվականին, երբ վերակառուցվել է հավաքովի բետոնե անջրանցիկ
սալերի միջոցով՝ ստեղծելով ահարթ սպիտակ կտավ: Պատը ծառայում էր
որպես «բոլոր նպատակային հայտարարությունների տախտակ»
և բացօթյա փորձարարական արվեստի ստուդիա՝ հեշտացնելով աշխույժ
հաղորդակցությունը քաղաքացիների միջև: Դա 40 մղոն երկարությամբ
պատկերասրահ էր հանրային բողոքի և արտահայտման համար:
Տարօրինակ կերպով այն, ինչ խորհրդանշում էր իրարանցման մեջ
գտնվող բաժանված քաղաքը, իմաստալից ինքնաբխության մի
ցուցափեղկ էր: Միլիոնավոր մարդիկ գալիս էին տեսնելու 1980-
ականների պատը, իսկ դրա վրայի արվեստը պատմությունների և
լուսանկարների միջոցով տարածվեց ամբողջ աշխարհում: Չնայած
բնակիչների ցանկություններին՝ անտեսելու այս սահմանը, համարձակ
գունագեղ գրաֆիտիները դարձրին այդ պատը անհրաժեշտություն:
Պատի վրա օգտագործվող թեմաների ոճը trompe-l’œil էր,
գեղարվեստական տեխնիկա, որը ներառում է օպտիկական
պատրանքների ստեղծում. այնպես անել, որ առարկաները 3D լինեն: 19
նկարիչներ ստեղծել են կեղծ բացվածքներ․ պատին նայելով՝
թվում է, թե մի կողմից կոտրվել է՝ բացահայտելով մյուս կողմի
լանդշաֆտը:


Սան Ֆրանցիսկո
Որպես քսաներորդ դարի հակամշակութային համաշխարհային
մայրաքաղաք՝ գրաֆիտիի և փողոցային արվեստի սկզբնական
ընդունողներն էին San Francisco Bay Area-ը, որը ներառում է Օքլենդը,
Բերքլին և Սան Խոսեն: Նախքան գրաֆիտիների հայտնվելը իրենց
փողոցներում, այս
քաղաքները «հեփենինգների», փողոցային թատրոնի, քաղաքական
բողոքի վայր էին հանդիսանում արվեստի և ծաղկուն որմնանկարչության
միջոցով։ Ժամանակին Նյու Յորքից ոգեշնչված գրաֆիտիները հասան
Բեյ, և RIF, Cuba, Ham2, STYLEZ, Dug գրաֆիտիների հեղինակները դուրս
եկան փողոց ու կանգնեցին այնպիսի արվեստագետների կողքին,
ինչպիսիք են Billboard Liberation Front-ը, ռոբոտների դեմ պայքարի
մասնագետները, Survival Research Laboratories։ Սան Ֆրանցիսկոյից մի
բնիկ սերֆինգիստ՝ Բարրի Մաք Գին, վերցրեց Նյու Յորքից ոգեշնչված
գրաֆիտին 1984 թվականին:
Մաք Գին վերցրեց Թվիստ անունը, իսկ հետագայում նա սկսեց
մասնագիտանալ նուրբ արտապատկերված պիտակներում, ն էլ նրան
հայտնի դարձրեց։
Ի՞նչ արեց նա․ վերցրեց մի նշան՝ New Yorker Freedom-ից և սկսեց
նրբորեն նկարել ստվերավորված պատկերներ, դեմքեր (պտուտակներ,
ենթամաշկային ասեղներ և այլն)։
Միախառնելով փողոցներում կատարած աշխատանքը իր
պատկերասրահի և թանգարանային աշխատանքների հետ՝
նա դարձավ գրաֆիտի արվեստի առաջին աստղը:
1990-ականների սկիզբը և կեսերը Սան Ֆրանցիսկոյում կարևոր
ժամանակաշրջան էին: Գրաֆիտիի արվեստը նույնքան արդյունավետ էր,
ինչպես գրողների նամակները։


Թարգմանությունների աղբյուրներ՝
1․ THE WORLD ATLAS OF STREET ART AND GRAFFITI
2․ Master of Urban Studies Thesis Committee: Sy Adler, Chair Carl Abbott
Hunter Shobe

Portland State University 2012

Եզրակացություն

Այսպիսով, այս հետազոտականով փորձեցի հնարավորինս շատ
տեղեկություններ ներկայացնել գրաֆիտիի մասին։ Կատարեցի
հետաքրքիր թարգմանություններ, որտեղ նշվում են, թե տարբեր
երկրներում ինչպես են սետղծվել և ինչ ոճերով են արվում։ Ներկայացրի
նաև բուն ոճերը՝ որ թվականին է ստեղծվել և այլն։ Հետազոտականի
թեման իրոք շատ հետաքրքրիր էր, ինձ շատ դուր եկավ։ Հուսով եմ,
ներկայացնելուց հետո ինչ-որ մեկի մոտ հաստատ ավելի շատ
հետաքրքություն կառաջանա։
Աշխատանքը ինձ տվեց ուսումնասիրելու, շատ կարդալու, թարգմանելու
հմտություններ, կարծում եմ՝ խոսքս անգամ փոխվեց, բարելավվեց։
Հետաքրքիր է նաև՝, որ բացեցի ինձ համար նոր էջեր գրաֆիտի մասին։


Շնորհակալություն

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы