Քարոլորտ 

Քարոլորտ (հուն. լիտոսֆերա հուն․՝ λίθος — քար և σφαίρα — գունդ, ոլորտ), երկրի պինդ թաղանթը. Բաղկացած է երկրագնդի կեղևի և մանտիայի վերին մասից մինչև աստենոսֆերա , որտեղ սեյսմիկ ալիքների արագությունը նվազում է՝ վկայելով պլաստիկ շերտի փոփոխության մասին։ Քարոլորտի կառուցվածքում առանձնացնում են շարժական մասեր (ծալքավոր գոտի) և հարաբերականորեն կայուն պլատֆորմաներ։

Քարոլորտի կառուցվածքը՝ քարոլորտային սալաքարերը, շարժվում են հարաբերականորեն ճկուն աստենոսֆերայով։ Այս տեղաշարժերի ուսումնասիրմանը և նկարագրմանն է նվիրված աշխարհագրության բաժինը սալերի տեկտոնիկայի մասին։

Օվկիանոսի և մայրցամաքային քարոլորտը բավականին տարբերվում են։ Մայրցամաքային քարոլորտը բաղկացած է տեղումնային, գրանիտե և բազալտե շերտերից, մոտ 80կմ ընդհանուր հզորությամբ։ Օվկիանոսի քարոլորտը վերջնական ձևավորման արդյունքում ենթարկվել է մասնակի հալման բազմակի փուլերի։ Հիմնականում բաղկացած է դունիտից և գարցբուրգիտից, հաստությունը կազմում է 5-10կմ, իսկ գրանիտային շերտը ամբողջովին բացակայում է։ Քարոլորտի արտաքին շերտը նշելու համար կիրառվել է ներկայումս հնացած տերմին՝ սիալ, որն առաջացել է լեռնային տարրերի հիմնական տեսակներից Si (լատ.՝ Silicium — սիլիցիում) Si և Al (լատ.՝ Aluminium — ալյումին)։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы