Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։
Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։
Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։
Իսահակյանը մեկնում է Բեռլին և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։
Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։

Ավետիք Իսահակայանը ուներ նաև գրքերի մատենագիտություն
- Երգեր ու վէրքեր, Ալեքսանդրապոլ, 1898, 64 էջ։
- Բանաստեղծութիւններ, Բաքու, 1903, 136 էջ։
- Երգեր ու վէրքեր, Թիֆլիս, 1908, 288 էջ։
- Հայրենի աղբիւրից (բանաստեղծութիւններ), Պոսթըն, 1920, 121 էջ։
- Աշնան ծաղիկներ (բանաստեղծութիւններ), Վենետիկ, 1922, 72 էջ։
- Սասմա Մհեր, Վիեննա, 1922, 54 էջ։
- Արձակ էջեր, Կ. Պոլիս, 1923, 120 էջ։
- Լիլիթ, Թիֆլիս, 1927, 113 էջ։
- Բանաստեղծություններ, Յերևան, 1930, 305 էջ։
- Սասմա Մհեր, Յերևան, 1938, 42 էջ։
- Ընտիր յերկեր, հատ. 1. Բանաստեղծություններ, Թարգմանություններ, Յերևան, 1939, 320 էջ։
- Ընտիր յերկեր, հատ. 2. Լեգենդներ, Պոեմներ, Առակներ, Արձակ էջեր, Յերևան, 1940, 328 էջ։
- Հատընտիր, Երևան, 1943, 112 էջ։
- Արձակ էջեր, Երևան, 1945, 160 էջ։
- Հանուն հայրենիքի և կուլտուրայի պաշտպանության, Երևան, 1945, 100 էջ։
- Իմ հուշերից, Երևան, 1946, 80 էջ։
- Ընտիր երկեր, Երևան–Մոսկվա, 1948, 520 էջ։
Բանաստեղծությունների վերլուծություն
ԳԻՇԵՐՆ ԵԿԱՎ
Գիշերն եկավ, զով-հովն ընկավ,
Աստղունք լուսնին ձայն տվին.
Լուսնյակն ելավ, մով-ծովն ընկավ,
Հավքերն ինձի ձայն տվին:
Ես վեր ելա ոգի առած`
Զարկի սրտիս լարերին.
Սիրտս խնդաց, կուրծքս թնդաց-
Եվ լարերը խզվեցին…
-Միայն սիրո լարը մնաց
Սրտիս անհուն խորքերում.
Ու վառ սիրո երգը շողաց
Կյանքիս ամեն ծալքերում…
Այս բանաստեղծության մեջ Իսահակյանը նկարագրում է թէ ինչպիսինն է իր համար գիշերը ։ Իսահակյանը նկարագրում է ամեն ինչ, ինչը կապված է գիշերվա հետ, և ինչպես է նա զգում և վերաբերվում գիշերվան։ Ես շատ սիրեցի այս բանաստեղծությունը քանի որ Իսահակյանը շատ գեղեցիկ բառեր է օգտագործել այս բանաստեղծության մեջ
Աշո՛ւն է, քամի…
Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…
Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի…
Այս բանաստեղծության մեջ Իսահակյանը նկարագրում է աշունը, թե ինչպես է աշնան երանգենրը ազդում մարդկանց վրա․․․
Ապրում եմ մենակ
Ապրում եմ մենակ, մարդկանց մեջ օտար,
Նրանց աչքերը ինձ չեն ողջունում.
Մարդկանց սըրտերը փակ են ինձ համար
Եվ նրանց հոգին ձայնըս չի լսում…
Իմ ընկերները — իմ խոր մտքերն են,
Որ վեհ թևերով անհունն են պատում.
Այն վառ աստղերը — գըթոտ աչքերն են,
Որ վշտիս ժամին ինձ քաղցր են ժպտում…
Այս տողերը իրոք սրտի խոսքեր են։ Իահականը պատմում է մենակության մասին, թե ինչպես են մարդիկ նրանց անտեսել
Վլադիմիր Կիրակոսյան
Ավետիք Իսահակյանը և արևմտահայ իրականությունը
Արևմտահայ իրականությունը հայ մտավորականության համար տասնամյակներ շարունակ փորձության քար է եղել դեպի լայն աշխարհ նրա ոգու և մտքի թռիչքների ճանապարհին, հոգեկան խոր դրամա, որ ապրել են գրեթե բոլորը, առավել մեծ չափով՝ առավել մեծերը: Ամեն անգամ այս առիթով չես կարող չհիշել Թումանյանի դասական տողերը.
Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում,
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երμ դառնում եմ դեպի քեզ,
Մըղկտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տխո՜ւր, դատարկ ու խավար՝
Զարկվա՜ծ հայրենիք,
Զըրկվա՜ծ հաենիք:
Վեհորեն տրտում այս խոհերի անմիջական ազդակը 1915 թվի ազգային մեծ աղետն է: Բայց դրանց շառավիղները ձգվում են մինչև մեր պատմության հազարամյա հեռուները: Արդեն ավելի քան տասնհինգ դար է, որ հայոց ավանդական հողի, հայոց «սրբազան հովիտների» երկատման ցավը բնավորվել է մեր ազգային հոգեբանության մեջ, սերնդեսերունդ խորանալով՝ մերթ նիրհում ու մերթ արթնանում է՝ իր մեծ զավակների շուրթերով հնչեցելու համար իր պրկված հոգու աղաղակը: Այդ մեծերից է նաև Ավետիք Իսահակյանը, որ Թումանյանից ոչ պակաս խորությամբ ապրեց 20–րդ դարասկզբին արևմտահայությանը պատուհասած արհավիրքի ցավն ու տագնապը: Բայց ի տարբերություն իր ավագ գրչեղբոր մարմանդ մղկտացող տրտմության՝ իսահակյանական ռոմանտիկ խառնվածքի արձագանքներն այդ իրադարձություններին ավելի անզուսպ, ավելի բուռն ու անմիջական են:
Оставьте комментарий