1․ Բառերի մեջ ի՞նչ հնչյունափոխություն կա:
գլխարկ-գլուխ, գունավոր-գույն, բռնապետ-բուռն, կրկնել-կրկին, ձնհալ-ձյուն, ծննդյան-ծնունդ, թռչնակերպ-թռչյուն, ձվաձև-ձու
2․ Տրված նախադասություններում առանձնացրո՛ւ գերադաս և ստորադաս նախադասությունները․
Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով-գերադաս, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը-ստորադաս։
Նա սովորություն ուներ ուշ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, դուռ ու ցանկապատ ամրացնելու և հնձանը փակելու-գերադաս, որպեսզի ձմռան ցուրտ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը-ստորադաս։
Եթե արևը չխոնարհվեր դեպի մայրամուտ-գերադաս, նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և արդեն դեղնող ծառերի սոսափից-ստորադաս։
3․ Բացատրի՛ր բութի գործածությունը։
Եվ հոգնությունից հանգստանում էր՝ աչքը հեռու սարերին։
Նստել էր ու միտք էր անում՝ ականջը սիմինդրի տերևների խշշոցին։
Հնձանի ստվերում՝ ուռենու կողովների մեջ, սև խաղողը շողշողում էր։
Ներսը՝ քարե տաշտի մեջ, Դիլան դային, մինչև ծնկները բաց ոտներով, ճմլում էր խաղողը, և արնագույն շիրան քարե տաշտից ծորում էր կավե կարասը։
Դու` Վարդան Գրիգորյանդ, և նրանք՝ Արամ և Աշոտ Գասպարյանները, պիտի մասնակցեք մրցույթին։
Որպես հայ ազգային հերոս՝ Վարդան Մամիկոնյանը պաշտամունք է դարձել։
4․ Կետադրի՛ր՝ հինավորելով.
- Գայանեի ներկաներին ուղղված հայացքը՝ միանգամից սառեց:
- Կաքավի որսորդի հրացանից, խոցված մարմինն ընկավ լիճը:
- Յուրաքանչյուրի ինձ ուղղված խոսքը՝ խոցում էր սիրտս:
- Առագաստանավի, անցյալ դարում ապրած նավապետի գրառումները գտնվեցին։
- Արեգակի ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը, սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:
- Կերպարանքը փաթաթված սև թիկնոցով, առանց դուռը բախելու՝ ներս մտավ:
- Երկու լեռնաշղթաների արանքում, որի մեջտեղով գլորվում էր լեռնային գետակը՝ ընկած է փոքրիկ քաղաքը:
- Ապարանքի շուրջբոլորը քարե հաստաբեստ պարիսպ էր, աշտարակներով ու երկաթյա դռներով, որոնք զարդարված էին ոսկեձույլ արձանիկներով:
Оставьте комментарий