դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ են, որ երբեք մի թռչունի չափ անգամ չեն մտածի իրենց երկրի մասին:
8․ Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշ բառերով կամ արտահայտություններով:
— Արքա՛, անհնար է քո կամքը իրագործել, մեկ այլ բան հրամայի՛ր:
Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան անցել:
Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու զվարճանում, աշխարհքով մեկ լինում:
Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:
Մի գարնան երեկո դռանը նստած զրույց էինք անում:
— Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:
Оставьте комментарий