էկալոգիա

Էկոլոգիան միջավայրապաշտպանության, բնագիտության կամ շրջակա միջավայրի պահպանության հոմանիշը չէ։ Այն կապված է էվոլյուցիոն կենսաբանության, գենետիկայի և էթոլոգիայի հետ։ Էկոլոգների համար կարևոր է հասկանալ, թե ինչպես է կենսաբազմազանությունը ազդում էկոլոգիական գործընթացների վրա։ Էկոլոգները ուսումնասիրում են՝

  • Կենսական գործընթացները, կենդանի ձևերի փոխհարաբերությունները և հարմարողականությունը։
  • Օրգանիզմների համայնքներում տեղի ունեցող նյութի և էներգիայի շարժումը։
  • Էկոհամակարգերի հաջորդական զարգացումը՝ սուկցեսիաները։
  • Կենդանի օրգանիզմների բազմազանությունը և տարածումը, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության փոխհարաբերությունը։

Էկոլոգիան կիրառվում է ընդերքի պահպանության, ջրաճահճային հանդակների կառավարման, բնական ռեսուրսների կառավարման (ագրոէկոլոգիա, գյուղատնտեսություն, անտառաբուծության, ագրոանտառաբարլավում, ձկնաբուծություն և այլն), քաղաքների նախագծման (քաղաքային էկոլոգիա), համայնքների առողջության, կանաչ տնտեսագիտության տեսական և կիրառական բնագավառներում և մարդու սոցիալական փոխհարաբերություններում (մարդու էկոլոգիա)։ Օրինակ՝ կայուն զարգացման մոտեցման համաձայն, էկոլոգիան ավելին է քան շրջակա միջավայրը, այն մարդուց անջատ չէ։ Կենդանի օրգանիզմները (այդ թվում՝ մարդը) և ռեսուրսները ձևավորում են էկոհամակարգեր, որոնք իրենց հերթին ապահովում են Երկրի կենդանի և անկենդան բաղադրիչները կառավարող կենսաֆիզիկական հետադարձ կապի մեխանիզմները։ Էկոհամակարգերը ապահովում են կյանքն ու կենսական գործընթացները, արտադրում բնական ռեսուրսներ, կարգավորում կլիման, գլոբալ կենսաերկրաքիմիական շրջապտույտները, ջրի ֆիլտրումը, հողագոյացումը, էրոզիան և շատ բնական երևույթներ, որոնք ունեն գիտական, պատմական, տնտեսական կամ այլ նշանակություն։

Էկոլոգիա բառը («Ökologie») առաջին անգամ կիրառել է Էռնստ Հեկկելը՝ «Օրգանիզմների ընդհանուր մորֆոլոգիա» գրքում (գերմաներեն՝ «Generelle Morphologie der Organismen») 1866 թվականին։ Էկոլոգիական միտքը ներկայիս փիլիսոփայության, հատկապես՝ էթիկայի և քաղաքականության արգասիքն է․ Հին հույն փիլիսոփաները՝ Հիպոկրատը և Արիստոտելը իրենց բնագիտական հետազոտություններում նկարագրել են էկոլոգիայի հիմնական գաղափարները։ Ժամանակակից էկոլոգիան ձևավորվել և իր զարգացումն է ապրել 19-րդ դարի վերջին։ Հարմարողականության և բնական ընտրության էվոլյուցիոն պատկերացումները դարձել են էկոլոգիական տեսության հիմնաքարերը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы