20-րդ դարի նկարիչները և փիլիսոփաները աստիճանաբար մերժում էին գեղեցիկը, որի կուլմինացիան դրսևորվեց հետմոդեռնիստական հակագեղագիտությամբ Եվ սա այն դեպքում, երբ գեղեցիկը հետմոդեռնիզմի հիմնական կենտրոնական մտահոգությունն էր։ Ֆրիդրիխ Նիցշեն նշում էր, որ իշխելու կամքը գեղեցկացնելու կամքն է։
Հետմոդեռնիզմի՝ գեղեցիկը մերժելուց հետո գեղեցիկը նորից դարձավ շատ կարևոր արժեք։ Ամերիկացի անալիտիկ փիլիսոփա Գայ Սիրցելլոն առաջադրեց իր «Գեղեցիկի նոր թեորեմը»՝ նպատակ ունենալով վերահաստատել գեղեցիկի կարգավիճակը որպես փիլիսոփայական կարևոր հասկացություն։ Էլեին Սկերին նույնպես կարծում է, որ գեղեցիկը կապված է արդարության հետ։
Հոգեբաններն ու նյարդաբանները նույնպես ուսումնասիրում են հեղեցիկը փորձարարական գեղագիտության և նյարդագողագիտության միջոցով։ Ըստ հոգեբանական թեորեմների՝ գեղեցիկը հաճույքի ձևերից մեկն է։ Համաձայն նմանատիպ պնդումների՝ ավելի գեղեցիկ առարկաները ավելի շատ հաճույք են պատճառում։
Оставьте комментарий