Ճամփորդություն դեպի Արատես։ Տպավորություններ

Օգոստոսի 1-ին, ժամը 8-ին, Սուրբ երրորդություն եկեղեցու բակից, ընկեր Հերմինեի հետ միասին շարժվեցինք դեպի Արատես։ Մեզ հետ միասին նաև միացան տարբեր մարզերից երեխաներ։ Արատեսում շատ ուրախ և հաճելի էր անցում ամեն ինչ, օրինակ դասերը, աշխատանքները, երեկոյան խարույկի մոտ խոսակցությունները և այլն։ Մենք ամեն առավոտ արթնանում էինք շատ վաղ, որպեսզի կատարենք ընդհանուր պարապմունք, և ըստ խմբերի ցուցակների` սկսենք աշխատել։ Դասերի ժամանակ մենք հանգիստ կարողանում էինք հարցեր տալ, քննարկել և այլն։ Ներկայացրեցինք նաև մեր Ստարտափները, որը նույնպես շատ հետաքրքիր էր։ Գիշերները անցում էին շատ ուրախ և ծիծաղելի։ Մենք չէինք ուզում քնել, որովհետև խարույկի շուրջ խոսակցությունները շատ հետաքրքիր էին։ Խաղում էինք նաեւ շատ խաղեր-թղթախաղեր և այլն։ Վերջին օրը, Երեվան հետ գալուց, մենք մեկնեցինք նաեւ Սևան, Այնտեղ խաղացինք, հանգստացանք և շարունակեցինք մեր ճանապարհը։ Մենք բոլորս իրար հետ ընկերացանք, և ես շատ կուզենայի ևս մեկ անգամ այս խմբի հետ գնալ Արատես։

Ստարտափ

Իմ Ստարտափը հետևյալն է.

Ես ուզում եմ ստեղծել մի խաղ, որը ասոցացվում է համաշխարհային և հայոց պատմության հետ։ Խաղը Ստեղծվելու է Unreal Engine 4-ի վրա open world, fighting ժանրերով։ Խաղի իմաստն հետևյալն է.

Լինելու է հին աշխարհի քարտեզ, որտեղ լինելու են Մեծ Հայքը, Հռոմը Պարսկաստանը և այլն։ Դուք ընտրում էք որ երկրով խաղալ և այդ երկրի որ արքայով։Կարող էք պատերազմներ մղել ուրիշ խաղացողների հետ, և ով պարտվեց կսկսի հարկեր մուծել այդ խաղի մեջ, ինչպես անում էին երկրները հին ժամանակներում։ Խաղը լինելու է online, այսինքն մարդիկ միանալու են տարբեր աշխարհից նույն server-ում և սկսեն խաղալ։ Խաղը լինելու է 3D մակսիմալ ռեալիստիկ գրաֆիկայով և ֆիզիկայով։ տարիքային սահմանափակումը լինելու է 16+, որովհետև լինելու է մանրամասն նկարված պատերազմներ և այլն։ Բացի online-ից լինելու է ժանր, այսպես ասած փոքրիկ կինո որտեղ դու ես ընտրում քո ճանապարհը։

Оставьте комментарий

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы